Թեստ 18
Ա. Լինդգենի Մանչուկն ու Կառլսոնը հատված(1-ին մաս)
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում: Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա: Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար: -Թափառում ես փողոցներում,- ասել էր նա: Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը. -Ռիկի՛, Ռիկի՛: Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի: -Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ: -Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը: -Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի: Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Ամբողջ թռչել կդարձնեն երբեք
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ սովորական- անսովոր բ/ փոքրիկ -մեծ գ/ սիրունիկ -տգեղ
դ/ տխուր– ուրախ
- Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:
Տխուր բաներ գրող ————————————————————————————
- Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել գ/վնասել դ/կաշկանդել
Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ավարիա- վթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ- աղբ
- Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
քաղաքներ _ աստղեր_
մեծեր_
———————————————————
- Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:
ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը:
բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:
գ/Ամեն գործի վերջն է գովելի:
դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:
գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը
8. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
Արևածաղիկ
9. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարցնե՞ն այդքան փոքր տան վրա:
- Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ, մարդուկ է: Նա մի անսովոր ֆռիկ-մռիկ ուներ և կարողանում էր թռնել:————————————————————————————————————————
- Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
—Ոչ , ես չէի ուզի նրա տեղը լինեի , որովհետև նրա վրա անընդատ ջղայնանում էին:————————————————————————————————————————
- Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը ուզում էր շուն ունենալ:
- Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Ես կուզեի որ Մանչուկին շուն նվիրեին: