Posted in Ամառային հանգիստ 2019, Իմ գրադարանը

Աստրիդ  Լինդգենի ՙՙ Էմիլը Լյոնեբերգյաից ՙՙ

Այսօր ես վերջացրեցի  Աստրիդ  Լինդգենի ՙՙ Էմիլը Լյոնեբերգյաից ՙՙ գիրքը : Այդ գիրքը  շատ հետաքրքիր էր :  Էմիլը  մի շատ զվարճալի տղա էր , նա կլորիկ կապույտ աչքերով , թմբլիկ կարմեիր երեսով , գանգուր բաց շեկ մազերով  հինգ տարեկար փոքրիկ էր , նա  շատ զվարճալի բաներ էր անում : Նրան չճանաչողները իր արտաքինից կնմանացնեին  փոքրիկ հրեշտակի , իսկ ճանաչողները արտաքինին չէին խաբնվում , գիտեին թե ինչ անկարգն է: Ինձ շատ դուր եկավ , երբ ծննդյան տոներին  իր մայրիկը փորձեց Էմիլին ստիպել որ խաշած կանաչ լոբի ուտի , քանի որ կանաչեղենը շատ օգտակար է , բայց Էմիլը հրաժավեց: _ Ինչ է , որոշել ես երբեք կանաչեղեն չուտել_ հարցրեց մայրիկը: _ Ինչու չէ , կուտեմ _ասաց Էմիլը _ իսկական կանաչեղեն ուտելուն դեմ չեմ և նա գնաց սկսեց եղևնու ճյուղերը ուտել : Սակայն  շուտ դադարեցրեց , որովհետև լեզոն ծակում էր  : Սա ծիծաղալու հատվածն էր , իսկ հնարամիտը՝  չարություն անելուց հետո նրա հայրիկը նրան կարճ ժամանակով փակեց մարանում , իսկ նա սպասելու փոխարեն պատուհանից դուրս եկավ , բայց եթե թռներ կնգներ ուղիղ եղինջների մեջ նա որոշեց կամուրջ սարքել , դեպի դիմացի տուն : Էմիլը շատ խելացի բայց չարաճճի տաղա էր:  Ես շատ հետաքրքրությամբ էի կարդում , ինձ շատ դուր եկավ :

Posted in Մայրենի, Իմ գրադարանը

Էքզյուպերի՝ ,, Փոքրիկ իշխանը,,:

1.Ներբեռնի՛ր տեքստը, սովորի՛ր պատմել, կատարի՛ր տեքստային առաջադրանքները:

Էքզյուպերի՝ ,, Փոքրիկ իշխանը,,:

Փոքրիկ Իշխան

2.Հորինի՛ր  երեք հարց  տեքստի վերաբերյալ, որոնք  պետք է ուղղես դասընկերներիդ:

1) Երբ դու մեծանաս կմտածես թվերի թե՞  հարազատներիտ մասին :

2) Ի՞նչն էր մեծերի համար ամենից կարևորը:

3)Ինչու՞ էր Փոքրիկ Ւշխանը ճամփորդում մոլորակից-մոլորակ:

Posted in Մայրենի, Իմ գրադարանը

Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել»

02.04.19

1.Պատմել սովորի՛ր Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործը։

2.Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ,

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

բ․ Երկուական  գոյական, ածական, բայ։

գոյական-աղբյուր , փետուր

Ածական-իրավացի , հիանալի

բայ – խնդրել , գնալ

Posted in Մայրենի, Իմ գրադարանը

Ջաննի Ռոդարի․ «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրումկառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

– Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին , վարդ , տարօրինակ , անգամ

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Այգիում ինձ ծակեց վարդի փուշը

3.Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

                    գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  1. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

մատ-պարզ

գրիչ-ածանցավոր

լքել-պարչ

5.Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:

գոյական-Տներ , նրանք

ածական-սուր , կլոր

6.Գրի՛ր  տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ճամփորդեց       –  ճամփորդել
բ/պետք է վճարեք –   վճարել
գ/ասաց                  –   ասել
դ/երազում էր         –   երազել

7.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:

8.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

    _ Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

     

  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
    Արևածաղիկ
  3. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  1. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:Տարօրինակ

     

  2. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Երկու ապտակ պարեկին:

 

  1. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  2. Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:

Այո կուզեի: Որովհետև ինձ թվու է այտեղ շատ հետաքրքիր է:

Posted in Մայրենի, Իմ գրադարանը

Ջ․ Ռոդարի․ «Երիտասարդ խեցգետինը»

Ջ․ Ռոդարի․ «Երիտասարդ խեցգետինը»

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.

-Ինչո՞ւ է, որ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց  քիչ-քիչ գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Թե ուզում ես համառել, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք։
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջարիությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Առաջադրանքներ՝

 

6. Ի՞նչ եղավ հետո երիտասարդ խեցգետնի հետ, կարողացա՞վ նա հասնել հաջողության, երջանկության, շտկե՞ց աշխարհի բոլոր «ծուռ» բաները:

Ինձ թվում է ,որ նա կհասնի հաջողության , որովհետև նա իսկապես հավատում էր իր հաջողությանը:

Posted in Մայրենի, Իմ գրադարանը

Ջ․ Ռոդարի․ «Երիտասարդ խեցգետինը»

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.-Ինչո՞ւ է, որ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:

Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց  քիչ-քիչ գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Թե ուզում ես համառել, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք։
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջարիությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Առաջադրանքներ՝

  1. Կազմիր նոր բառեր տրված արմատներով՝

եղբայր-հորեղբայր
աշխարհ-համաշխարային
ուղիղ-ուղղախոս
խորհուրդ-խուրհուրդատու

2. Հետևյալ բառերը բաժանիր մասերի՝ գետակ, գայլուկ, ուրախություն, դասարան, ծերունի:

Օրինակ՝ տնակ- տուն+ակ

գետակ-գետ+ակ

գայլուկ-գայլ+ուկ

ուրախություն-ուրախ+ություն

դասարան-դաս+արան

ծերունի-ծեր+ունի

3. Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝ ակ, ուկ, ություն, արան:

ջրակ , ամանկոտրուկ , ուրախություն , գործարան

4. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

ծեր, մեծ խեցգետին – խելացի , գիտուն և փորձառու                                                    երիտասարդծեր խեցգետին – նպատակասլաց

5. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Ամե ինչի կարելի է հասնել աշխատասեր լինելով: