Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ամառային հանգիստ 2019

Զվարթնոց

Զվարթնոցի տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Զվարթնոցը եղել է եռահարկ կառույց։ Տաճարի ավերման մասին  տեղեկություն չկան , հավանաբար ավերվել է երկրաշարժից. հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։

Картинки по запросу Զվարթնոց

Մենք ընտանիքով գնացինք  Զվարթնոց : Զվարթնոցի տաճարը  շատ սիրուն այգու մեջտեղում էր: Քարերի վրա թվեր էին գրված ,որոնց օգնությամբ փազլի նման կփորձեն հավաքել  տաճարի հին տեսքը : Տաճարի կենտրոնում կար մի  խոր փոս, վրան ցանց էր դրված խաչաձև զարդերով , այնտեղ  թաղված են Գրիքոր Լուսավորիչի մասունքները :Մենք մտանք Զվարթնոցի թանգարան  ,  որը գտնվում է հենց այգու մեջ: Այնտեղ ես տեսա հին ժամանակվա բանալիներ, դռան փականները , հին սափորներ , հետաքրքիր հին նկարներ , այդ ամենը ինձ շատ դուր եկավ : Թանգարանի բակում կար արևային ժամացույց , բայց դա հին չէ , դա նոր են պատրաստել հինի կրկնօրինակը , իսկ հինը ցուցադրված էր թանգարանում: Ես շատ մեծ հույս ունեմ , որ Զվարթնոցի տաճարը կվերակառուցեն :

Posted in Ամառային հանգիստ 2019, Իմ գրադարանը

Աստրիդ  Լինդգենի ՙՙ Էմիլը Լյոնեբերգյաից ՙՙ

Այսօր ես վերջացրեցի  Աստրիդ  Լինդգենի ՙՙ Էմիլը Լյոնեբերգյաից ՙՙ գիրքը : Այդ գիրքը  շատ հետաքրքիր էր :  Էմիլը  մի շատ զվարճալի տղա էր , նա կլորիկ կապույտ աչքերով , թմբլիկ կարմեիր երեսով , գանգուր բաց շեկ մազերով  հինգ տարեկար փոքրիկ էր , նա  շատ զվարճալի բաներ էր անում : Նրան չճանաչողները իր արտաքինից կնմանացնեին  փոքրիկ հրեշտակի , իսկ ճանաչողները արտաքինին չէին խաբնվում , գիտեին թե ինչ անկարգն է: Ինձ շատ դուր եկավ , երբ ծննդյան տոներին  իր մայրիկը փորձեց Էմիլին ստիպել որ խաշած կանաչ լոբի ուտի , քանի որ կանաչեղենը շատ օգտակար է , բայց Էմիլը հրաժավեց: _ Ինչ է , որոշել ես երբեք կանաչեղեն չուտել_ հարցրեց մայրիկը: _ Ինչու չէ , կուտեմ _ասաց Էմիլը _ իսկական կանաչեղեն ուտելուն դեմ չեմ և նա գնաց սկսեց եղևնու ճյուղերը ուտել : Սակայն  շուտ դադարեցրեց , որովհետև լեզոն ծակում էր  : Սա ծիծաղալու հատվածն էր , իսկ հնարամիտը՝  չարություն անելուց հետո նրա հայրիկը նրան կարճ ժամանակով փակեց մարանում , իսկ նա սպասելու փոխարեն պատուհանից դուրս եկավ , բայց եթե թռներ կնգներ ուղիղ եղինջների մեջ նա որոշեց կամուրջ սարքել , դեպի դիմացի տուն : Էմիլը շատ խելացի բայց չարաճճի տաղա էր:  Ես շատ հետաքրքրությամբ էի կարդում , ինձ շատ դուր եկավ :

Posted in Ճամփորդություններ, Ամառային հանգիստ 2019

Սևանի «Ժայռ»լողափում

Հուլիսի 3-5-ը  ընկեր Սոնայի և ընկեր Գրետայի հետ ես և իմ ընկերները գնացինք Սևանի Ժայռ վրանային ճամբար : Ես առաջին անգամ էի գիշերակացով գնում ճամփորդության , ու ինձ շատ հետաքրքիր էր , թե ինչպես կանցնի ,իրականում ես ուրիշ ձև էի պատկերացնում վրանային ճամբարը ,բայց շատ հետաքրքիր էր:

 

Մենք հանդիպեցինք եկեղեցու դիմաց մյուս ճամփորդնորի հետ , Տիայր Բլեյան եկել էր մեզ բոլորիս ճանապարհելու , նա հաջողություն մաղթեց մեզ և մենք ճանապարհ ընկաք: Ճանապարհին  մի քանի կանգառ ունեցանք ,  օրինակ Հրազդան գետի սկիբը:

 

Մեզ միացան Ազատան գյուղի կիրակնօրյա դպրոցի երեխաները , ես նրանց արդեն ճանաչում էի նախորդ ճամփորդությունից:

 

Հասանք Սևան նախաճաշեցինք ,66282017_2302773796476565_4391443140620320768_n ծանոթացանք տարածքին , վրանները կարգի բերեցինք , իրերը դասավորեցինք :

 

Մեզ հյուր եկան Ճամբարակի ԱԻՆ-ի խումբը, վարպետության դաս անցկացրեցին , շատ օգտակար և հետաքրքիր էր նրանց հետ :

 

Երեկոյան  մտանք լողալու , ափսոս ջուրը կանաչ էր , հուսով եմ մյուս անգամ արդեն մաքուր կլինի : 65734653_2305557499531528_3426391395395436544_nԱռավոտյան բաժանվեցինք խմբերի , ամեն խումբ իր տարածքը ուներ , սկսեցինք մաքրել , ընկեր Նառայի հետ   Նախավարժանք  արեցինք  , հետո  նախաճաշեցինք , ընկեր Գրետայի հետ մաթենատիկական խաղեր խաղացինք 65880010_2303871063033505_3516204603278360576_n: Ընկեր Մարինեյի հետ անձրևաբեր ծես արեցինք , շատ ծիծաղալու էր , ջրի մեջ պարում էինք : ՈԻտելուց առաջ զրուցեցինք Տեր Մակար քահանա Գալամդարյանի հետ, նա օգտակար խորհուրդներ տվեց ընկերության և նվիրումի մասին , զրույցը շատ հետաքրքիր էր:

Ւնձ շատ դուր եկավ մեր եռօրյա ճամփոդությունը :