Posted in . Կենսաբանություն 8

Կենսաբանություն

Ներկայացնել մաշկի կարուցվացքը ։

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ: Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից: Մեր օրգանիզմում, մեր մաշկում գտնվում են բազմաթիվ նյարդային վերջույթներ, որոնց մենք կոչվում ենք ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը, ցավը և ռեակցիայի պրոցեսը։

ինչ գեղձեր կան մաշկում։

ինչ ֆունկցիա է կատարում մաշկը մեր օրգանիզմում։

երիկամների կառուցվածք և ֆունկցիա։

մարդը կարող է ապռել մեկ երիկամով , երկամը պահում է շատ վիտամիններ։ Առանց մեկ երիկամի մարդը պետք ե քիչ ծանրապեռնել երիկամը։

Արտաքողության համակարգ։


արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։

արական և իգական սեռական բջիջներ։

իգական xx

արական xy

Ինչպես է տեղի ունենում դեղնավորումը։

երեխաի զառգացեւմը մեր արգանդային շրջանում։

ներկայացնել մայիս ամսվա բլոգաին ահխատանքները

Posted in . Կենսաբանություն 8

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Bb_2_9.jpg

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:

мыш-ткань-3.jpg

Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 50 %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Կմախքային մկանի կառուցվածքը

Stroenie_volokna.PNG

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: 

Օրինակ

Աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը

տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Posted in . Կենսաբանություն 8

Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

ris38.jpg

Ուշադրություն

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում:

Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:

trombocity.jpg

Արյան փոխներարկում:

Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի 1/3-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ:

dieta_krovi.jpg

Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն ռեցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է:

Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ:

Posted in . Կենսաբանություն 8

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

754616607682127.jpeg

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

654931.jpg

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

slide_6.jpg

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

shutterstock_375878683.jpg

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

cor11.jpg

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:

Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:

Posted in . Կենսաբանություն 8

Կենսաբանություն

1․ Ներկայացնել հենաշարժիչ համակրգի գործառույթը մեր օրգանիզմում։

Հենաշարժիչ համակարգը բաղակացավ է փոքր ոսկոռներից, դա նրա համար է որ նրանէ կարողանան շարժվեն։

2․ Ներկայացնել ոսկրերի կառուծվածքը։

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։

3․ Մկանաին համակարգի կառուծվածքը և ֆունկցիան։

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։

4․ Հետաքրքիր փաստեր մկանների մասին։
Քայլ կատարելու համար պետք է մոտ 200 մկան օգտագործել

Օրգանիզմում ամենաուժեղ մկանը ծնոտայինն է

5․ Մկանների տեսակները։

Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:

6․ Արյան բաղադրություն և ձևավոր տարրեր։
7․ Արյունը ինչ կարևոր ֆունկցիա ունի մեր օրգանիզմում։
8․ Արյան կարգեր։ (Դոնոր և ռեցեպտոր)


9․ Արյան մակարդում։z

Posted in . Կենսաբանություն 8

Տեսողական վերլուծիչ

1․Որն է տեսողության նշանակությունը

Տեսողության շնորհիվ մարդը կարողանում է տեսնել իր շրջապատում գտնվող առարկաները և ստանալ տեղեկատվության մոտ 70-90 տոկոսը։

2․ Որոնք են աչքի օժանդակ հարմարանքները

Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:

Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:

Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: 

Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:

3․Ինչպես է փոխվում բբի մեծությունը կախված լուսավորությունից։

Մութ տարածքում բիբը մեծանում է իսկ լուսավոր տարածքում փոքրանում։

4․Որտեղ են տեղավորված տեսողական ընկալիչները

Տեսողական ընկալիչները ցուպիկներն ու սրվակներն են որոնք տեղավորված են ցանցաթաղանթի վրա ։

5․ Որն սրվակների և ցուպիկների դերը

Ցուպիկները 150 մլն են, ընկալում են լույսը, իսկ սրվկները 7 մլն են, ընկալում են գույնները։

Posted in . Կենսաբանություն 8

Ողնուղեղի կառուցվածքը: Ռեֆլեքսներ:

Նյարդային համակարգ, ողնուղեղի կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները: Ռեֆլեքսներ:

Գտնել հետաքրքիր փաստեր ռեֆլեքսների մասին:

Վախի ռեֆլեկս հաճախ լինում է առանց որևէ պատճառի, բայց երբեմն դրա դրսևորումը կախված է լինում որոշակի իրավիճակից և օբյեկտից: Նյարդային վախ ունեցող մարդիկ միշտ սպասում են ամենավատ բանին և ապրում են ցանկացած պահի դժբախտության մշտական սպասումով:

Նյարդային վախը հոգեսոմատիկ ախտընթաց է, այսինքն՝ միաժամանակ և´ ֆիզիկական է, և´ հոգեբանական: Վախի ֆիզիկական դրսևորումը կարող է արտահայտվել ուժեղ սրտխփոցով, շարժողական անհանգստությամբ կամ դողով, սառը քրտինքով, բերանում չորության զգացումով, լուծով:

Posted in . Կենսաբանություն 8

Նյարդային համակարգ

  1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:

    Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը
  2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը և ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:

4.Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:

Տարբեր տեսակի նեյրոններ. 1. միբևեռ, 2. երկբևեռ, 3. բազմաբևեռ, 4. կեղծ միաբևեռ։
5.Ի՞նչ է նյարդը:
Նյարդ, փակ պարանանման աքսոնների փունջ (նյարդաթելեր, նեյրոնի երկար և բարակ պրոյեկցիաներ) ծայրամասային նյարդային համակարգում։






Posted in . Կենսաբանություն 8

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Ներկայացնել բջջի կառուցվածքը , ինչ ֆունկցիյա է կատարում նա։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։


Թվարկել հյուսվածքների տեսակները և առանձնացնել երկու հյուսվածք և ներկայացնել։

1․ Էպիթելային հյուսվածք
2․ Շարակցական հյուսվածք
3․ Մկանային հյուսվածք

Մկանային հյուսվածքը բաղկացած է մկանային մանրաթելերից (մկանային բջիջներ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմում կան մանրադիտակային թելեր, որոնք կծկվում են և ապահովում մկանների կծկվող ֆունկցիան։ Մկանային հյուսվածքը գծավոր է և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը հայտնաբերվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերին և մաշկի մեջ։ Այն բաղկացած է փոքր, 0,1 մմ երկարությամբ, պտուտակաձև միամիջուկ բջիջներից, որոնց ցիտոպլազմում կան կծկվող թելեր, որոնք ակամա կծկվում են։ Նրանց կծկման ուժն ու արագությունը ավելի քիչ են, քան կմախքի մկանները:
4․ Նյարդային հյուսվածք
Նյարդային հյուսվածքը բաղկացած է նյարդային բջիջներից, նեյրոններից, արբանյակային բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և գործընթացներ։ Մարմինը բաղկացած է ցիտոպլազմից և միջուկից։ Աճումները կարճ են և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային ազդակը և այն փոխանցում նեյրոնի մարմնին։


Ինչ է իրենից ներկայացնում օրգանիզմը և ներկայացնել նրա փողկապացված աշխատանքը։
Օրգանիզմը կենդանի մարմին է ,որն ունի հատկություների ամբողջություն ինչով էլ այն տարբերովում է ոչ կենդանի նյութից։ Դիտարկման հարմարության համար բաշխում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։

Ներկայացնել գեղձերի տեսակները և ինչ ֆունկցիյա են կատարում։
Գեղձերը լինում են 3 տեսակի ՝արտազատական, ներզատական և խառը։
Գեղձերում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։։

Posted in . Կենսաբանություն 8

Արտազատական, ներզատական և խառը գեղձեր

1.Ինչո՞վ են տարբերվում արտազատական և ներզատական գեղձերը:
Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:

Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։

2.Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը:
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։

3.Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:
Նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։

5.Ինչո՞ւ է ադրենալինը կոչվում «տագնապի հորմոն»:

Այս հորմոնը հաճախ անվանում են «տագնապի հորմոն», որովհետև նրա քանակն ավելանում է օրգանիզﬕ գերլարված (սթրես) իրավիճակներում։