Posted in Հայրենագիտություն

Հավատարի’մ եղեք ձեր երազանքներին…

Դուք պետք է հավատարիմ լինեք ձեր երազանքներին, որ նրանք կատարվեն։ Նաև դուք պետք է ինչ-որ բան անեք ձեր ուզածին հասնելու համար։Մարդկանց երազանքները տարբեր են լինում, բայց դուք պետք է ունենաք ձերը։Մարդիկ կան որոնք չեն հավատում իրենց երազանքներին և նրանք ոչ մի բանի չեն հասնում, իսկ այն մարդիկ որոնք հավատարիմ են նրանք մի գուցե ոչ շատ շուտ բայց կհասնեն իրենց երազանքներին։

Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայերենագիտության հաշվետվություն

Երրորդ ուսումնական շրջանում իրականացրել ենք հետևյալ նախագծերը:
Առցանց-հեռավար ուսուցման ընթացքում մասնակցել եմ հետևյալ նախագծերին:

Posted in Հայրենագիտություն

Զվարթնոց

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։Նա ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։

Posted in Հայրենագիտություն

Սասուն

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։
Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։Սասունն անառիկ երկիր է , շրջապատված է լեռներով, ժայռերով, քարանձավներով, խոր կիրճերով և լեռնահովիտներով :

Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում են Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։

Սասունով են հոսում Տիգրիսի վտակներ Քաղիրթը՝ Կողբա ձոր, Ասպական-Տալվորիկ, Շատախ-Սուսանա, Գելիեգուզան, Սասնո ջուր, Կապասգետ, Կուսգետ վտակներով և Սալնո ջուրը՝ Քեպերցու, Մցու, Բոկնոտու, Երախու վտակներով։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեն Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները։

Սասունի կլիման, ընդհանուր առմամբ զովասուն ու առողջարար է։ Ունի խիստ ու ցրտաշունչ ձմեռ՝ առատ ձյան շերտով և բքով։ Ձմեռը տևում է մինչև 7 ամիս։

Posted in Հայրենագիտություն, Մայրենի, Բնագիտություն

Հայաստանի Կարմի գրքի կենդանիներ

Նախագիծ-Կարմի գրքի կենդանիներ

Ժամկետ-2 Ամիս

Նպատակ – Ճանաչել  Հայաստանի կենդանիներին և պաշտպանել կարմիր գրքում գրանցվածներին

Առաջադրանք

Գտնել կարիր գրքի կենդանիներից մեկի մասին տեղեկություն , մշակել և ուղարկել ինձ:

 

 

Սև անգղ

Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Հայկական իժ

Հայկական իժը Հայաստանում հանդիպում է   Շիրակի,  Արագածոտնի,  Կոտայքի, Արարատի,  Վայոց ձորի և Սյունիքի մարզերի լեռներում։ Տարածված է կիսաչորային, լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։

Հայկական իժlarge

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), պոչը 8-18 անգամ կարճ է։ Արուները խոշոր են էգերից։ Մարմինը հաստ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր թեփուկներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, հետ լայնացող, կաթիլանման խալեր։ Պարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։

Մասնակիցներ    

Մկրտիչ Համբարձումյանից – Ընձառյուծ

 Գոհար Սանոյանի – Գորշ արջ

Արամ Խաչատրյան – Մուֆլոն

Posted in Հայրենագիտություն

Երվանդ Քոչարի թանգարան , Հայաստանի բնության պետական թանգարան

Երվանդ Քոչարի թանգարան
Երվանդ Քոչարի թանգարան, գտնվում է Երևան քաղաքում, բացվել է 1984 թ.   հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում:

Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին .Այնտեղ ցուցադրված են տարբեր շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր:
Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է: Հայ արվեստագետը ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

Հայաստանի բնության պետական թանգարան
Հայաստանի բնության պետական թանգարան, հիմնադրվել է 1952 թվականին, արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թվականին։ Ունի 7500 նմուշ, 4 ցուցասրահ, որոնցից մեկը նվիրված է թեհրանահայ բարերար Լևոն Ահարոնյանին (2002–04 թթ-ին վերանորոգել է թանգարանի շենքը, նվիրել Իրանի կենդանական աշխարհի 108 նմուշ): Թանգարանում պահվում են Հայաստանի կենդանական և բուսական աշխարհների նմուշներ: 1991 թ-ից Գյումրիում գործում է թանգարանի մասնաճյուղը:

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի փայտարվեստի թանգարան , Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Հայաստանի փայտարվեստի թանգարան
Հայաստանի փայտարվեստի թանգարան, հիմնադրվել է 1977 թվականին՝ փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի և ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ։


Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը  գտնվում է Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար:

Posted in Հայրենագիտություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Երևանյան թանգարաններ

Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարան :

Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում են գտնվում նկարչի տարբեր ժամանակների նկարները ըստ սրահների , կան նաև կահույք և այլ առարկաներ ,  որոնք նա օգտագործել է :

Երևանի ժողովրդական արվեստի թանգարան:

Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում ներկայացված են  մարդկանց պատրաստած , գործած , ասեղնագործած և նկարած նմուշներ:

 

 Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան ։

Այս թանգարանում կան տարբեր տեսակի գեղեցիկ քարեր և եմեռալդներ:Այնտեղ կարող ենք տեսնել Եդուարդ Ղազայրանի առաջին գործերից մեկը մրգամանը և իր մրգերը ,  որոնք ամբողջովին քարից են:Թանգարանում գտնվում են փղի ոսկորներ որոնք հայտնաբերել են 1927 թվականին
Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: Հ.Կարապետյանի մահից հետո (1943 թ.) թանգարանին 1944 թ. շնորհվեց նրա անունը:

Posted in Հայրենագիտություն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո`   երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո`   կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք`   Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, գերեզմանը`   թափուր:

Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» : Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» :

Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սբ. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական սբ. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:

Posted in Հայրենագիտություն

Արցախի տեսարժան վայրեր Մամռոտ Քար

Без названия

Մամռոտ Քար ջրվեժը հայտնի է նաև Հովանոց և Զոնտիկ անվանումներով: Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով՝ մշտական ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի նման: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝ մի գողտրիկ վայրում, որտեղ կա նաև բնական լողավազան: Այս փոքրիկ հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի դարավոր կանգուն հսկա ժայռերը, և շրջական գրեթե անիրական գեղեցկություն է ստանում: