Posted in Կենսաբանություն

 Լսողական վերլուծիչներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:

    Լսողության շնորհիվ մարդը կարողանում է լսել արտաքին միջավայրից ստացող ձայները և կողմնորոշվում նրանցում։ կարողանում է տեղեկատվությունը ստանալ ընկալել խոսքը և հաղորդակցվել։
  2. Ինչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:

    Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով թմբկաթաղանթին որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին որոնց միջոցով ել օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։
  3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

    Ականջը կազմված է արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, նեքին՝ մուրճիկ սալ ,ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։
  4. Որտե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

    Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։
Posted in Կենսաբանություն

Միաբջիջ կենդանիների ընդհանուր բնութագիրը

Միակողմանի կենդանիները այլապես կոչվում են պրոտոզո: Միա-բջջային կամ պրոտոզա ներառում են այնպիսի կենդանիներ, որոնց մարմինը բաղկացած է միայն մեկ բջիջից: Այս բջիջը մի ամբողջ օրգանիզմ է, որը կարող է ինքնուրույն գոյություն ունենալ, այսինքն. շարժվել շուրջը, շնչել, ուտել, բուծել:

Posted in Կենսաբանություն

Մերկասերմերի կառուցվածքը,

Մերկասերմեր (լատ.՝ Pinóphyta կամ Coníferae), բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերակշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝ մայրի, նոճի, փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի և Agathis australis։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։ Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի։

Posted in Կենսաբանություն

Կաթ

Իդեալական պանիրը պատրաստվում է ընդամենը երեք բաղադրիչներից `կաթ, թթվասեր և աղ: Բայց այդպիսի «մաքուր» կազմը բավականին հազվադեպ է:

Հնարավորության դեպքում վստահելի վաճառողներից վերցրեք ճարպ և ​​բարձրորակ կաթ, լավագույն տնական կամ գյուղատնտեսական կաթ: Պանիրը ճարպի բարձր պարունակությամբ արտադրանք է, ուստի ավելի լավ է ստացվի կաթը, ավելի համեղ և ավելի քնքուշ: Նախնական եռալը դա արժանի չէ, այնպես որ դուք «սպանում եք» բոլոր օգտակար նյութերը:

Posted in Կենսաբանություն

Կենդանի օրգանիզմների ընդհանուր բնութագիրը, ծագումը

Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից: Անկենդան նյութ են կազմում հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.

1. Բակտերիաների թագավորություն:
2. Բույսերի թագավորություն։
3. Սնկերի թագավորություն:
4. Կենդանիների թագավորություն:

Posted in Կենսաբանություն

Մեղվաբուծության հետքերով

Մեղուներ թռչող միջատների խումբ։ Սերտ կապված են կրետների և մրջյունների հետ։ Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար:

Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք։ ՀՀ-ում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն։ Հայկական դեղին մեղուն տարածված է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում։

Posted in Աշխարագրություն, Կենսաբանություն

Թափոններ

Ի՞նչ է վերամաշկվում Հայաստանում

Թուղթստվարաթուղթ

Վերամշակվում են՝Չեն վերամշակվում՝
սպիտակ թուղթստվարաթուղթ, այդ թվում նաև՝ հավկիթի ստվարաթղթե տարաները և խմորեղենի տուփերըգրքերամսագրերտետրերկրաֆթ թուղթ, հիմնականում փաթեթավորման համար օգտագոծվող թղթերը և թղթե տոպրակներըծխախոտի տուփեր՝ առաց ներիս փայլաթիթեղի (ֆոլգայի)ՀԴՄ կտրոններբնական հյութի և կաթի տուփերլամինացված թուղթանձեռոցիկզուգարանի թուղթ 

Պլաստիկ

Վերամշակվում են՝Չեն վերամշակվում՝
ջրի և այլ ըմպելիքների շշերպոլիէթիլենային տոպրակներհիգիենայի պարագաների ամաններխաղալիքներկաթնամթերքի տարաներ, այդ թվում` թթվասերի և մածունի տարաներըմրգի պլաստիկե տարաները (թասերը)PP, PET մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք ձայնասկավառակներիրեր, որոնց մեջ կան մետաղյա ու պլաստիկից մասերռետինե ձեռնոցներձավարեղենի և մակարոնեղենի փաթեթներհավկիթի պլաստիկե տուփերըջրի պլաստիկե բաժակներըսննդի փաթեթավորման պլաստիկե պարագաներըյոգուրտի գրեթե բոլոր տարաներըբժշկական դիմակներPS մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք

Ապակի

Վերամշակվում են՝Չեն վերամշակվում՝
բոլոր տեսակի և գույնի ապակե տարաներշշերպատուհանի ապակիներկերամիկական սպասքմեքենայի ապակիներէկրաններ (հեռուստացույցի, համակարգչի)լամպեր

Ինչպե՞ս ճիշտ տեսակավորել թափոնները

  • տարածք խնայելու համար ծալել ստվարաթղթե արկղերը,
  • տարածք խնայելու համար հանել պլաստիկե շշերի կափարիչները և սեղմել շշերը,
  • պլաստիկ իրերի վրայից հանել մետաղյա և թղթե շերտերը,
  • սննդամթերքի կեղտոտ ամանները լվանալ,
  • շշերի մեջ պոլիէթիլենային տոպրակներ չմտցնել,
  • տարաների մեջ հեղուկ չթողնել,
  • ապակե տարաների վրայից հանել կափարիչները, մետաղյա մասերը, պիտակները,
  • ապակին նետել առանց պոլիէթիլենային տոպրակի, մաքուր և չոր վիճակում:

Վերամշակող ընկերություններն էլ թափոնները կընդունեն, կմանրացնեն, կմշակեն և կստանան պատրաստի արտադրանք, օրինակ՝ դույլ, ծաղկաման, հագուստի կախիչ, թղթե սրբիչներ, զուգարանի թուղթ, ապակե շշեր և այլ օգտակար իրեր։

Posted in Կենսաբանություն

Սողուններ

Սողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում: Ի տարբերություն երկկենցաղների՝ նրանք հիմնական կախում չունեն ջրից: Նրանք առաջացել են հնագույն երկկենցաղներից՝ ստեգոցեֆալներից: Մինչև 1 մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով բրածո կենդանի սեյմուրիան կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով:

Հետևաբար նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը՝ նման միջատների արտաքին խիտինային ծածկույթին: Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, իսկ սողունները նույնպես կատարում են մաշկափոխանակություն:

Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

Posted in Կենսաբանություն

Ամփոփում

  • Ներկայացնել փափկամարմինների արտաքին կառուցվածքը։
    Փափկամարմինների մարմինը չունի հատվածավորվածություն, որ որոշ օրգաններ կարող են ունենալ մետամեր տեղադրություն։  Փափկամարմինների մարմինը, կազմված է երեք բաժնից՝ գլխից, ոտքից և իրանից, որը բաժանվում է ներքին պարկի և թիկնոցի՝ թիկնոցային օրգան համակարգերի
  • Ներկայացնել փափկամարմինների ներքին կառուցվածքը և բազմացումը։
    Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք:
  • Ներկայացնել միջատների արտաքին կառուցվածք և տարածվածությունը։
    Միջատների հատվածավոր մարմինը կազմված է իրարից որոշակիորեն առանձնացված երեք բաժիններից՝ գլխից, կրծքից և փորիկից: Բոլոր միջատներն ունեն 1 զույգ բեղեր, կրծքի վրա կրում են 3 զույգ ոտքեր, նրանց մեծ մասն ունի նաև թևեր: Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:
  • Ներկայացնել միջատների շնչառություն և բազմացում։
    Միջատներից շատերի շնչառական համակարգն իրենից ներկայացնում է ամբողջ մարմնով տարածված և դեպի դուրս շնչանցքերով բացվող շնչուղիներից։
  • Ներկայացնել երկենցաղների արտաքին կառուցվածք և տարածվածությունը։
    Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան:
  • Ներկայացնել երկենցաղների բազմացում։
    Բոլոր երկենցաղները բաժանասեռ կենդանիներ են։բազմանում են արտաքին բեղմնավորմամբ։
Posted in Կենսաբանություն

Թիաոտ թռչող գորտ

Թիաոտ թռչող գորտ կամ ճավայան թիաոտ գորտ , թիաոտ գորտերի ընտանիքին պատկանող գորտ։
Տարածված է բացառապես Հարավարևելյան Ասիա տարածաշրջանում։ Հանդիպում է Ճավա, Սումատրա կղզիներում։ Լինում է արևադարձային անտառներում։ Ձուն դնում է ջրի մեջ գտնվող տերևների վրա։ Ակտիվ է գիշերը՝ իրիկնամուտին։Մարմնի միջին երկարությունը հասնում է 7,5 սմ-ի։ Երկկենցաղների մարմինը վերևից կանաչ է, ներքևից՝ դեղին։ Առջևի և հետևի վերջույթների մատների արանքում կան լայն թաղանթներ, որոնց օգնությամբ կարող են սավառնելով թռչել մինչև 10-16 մետր։

Թռչող թիաոտ գորտերի էգերը զգալիորեն ավելի մեծ են արուներից։ Նրանց մարմնի երկարությունը կազմում է 5,5 8,0 սանտիմետր, իսկ արուներինը՝ 4,2-5,3 սանտիմետր։ Կոկորդի և ստորին վերջույթների հատվածում նկատվում է դեղին գունավորում։ Փորը լրիվ սպիտակ է։

Մատների ծայրերին կան սերտաճած կլոր հատվածներ։ Արուների գունավորումը փոխվում է ավելի արագ, քան էգերինը։

Գորտի անվանումը կապված է այդ հատկության հետ։