Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

  1. Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Գրավ չու թյուն, ժողո վրդա կան, ճեր մա կա թև, թև ատ արած, ուղև որու թյուն, ավ յուն:

  1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:

Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Առանձնացվել բառամասերը

  1. Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:

Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր, ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ, հարցա- պնդում;
Տողադարձը կատարվել է ըստ բառակազմության:

  1.  Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

 Հեզ ա ճկուն, հետա քննու թյուն, երկ կճղա կավոր, փոխ ադր ություն, զբոս ա շրջիկ,միա մտու թյուն,բանա ստեղծ:

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ:

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված. և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղփ:

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա.Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:

Posted in Մայրենի

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

Այս տարի ես ծանոթացա միջին դպրոցի և նոր ուսոցիչների հետ: Ես ստացա շատ նոր գիտելիքներ և ընկերներ: Ճամփորդությունների ժամանակ ես շատ նոր տարացքներ բացահայտեցի ինձ համար:

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

Քերիչ, գրիչ, կապիչ, քամիչ, թակիք, ըմպելիք, բացիչ, գործիք, խաղաիք, ուտելիք խմելիք հագնելիք , ձգելիք , փակելիք, խթանելիք, փաթաթիչ, ճոճարան, գանձ, զսպելիք, ջնջիչ, ծածկիչ, կապիչ, օրորիչ:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, գիտ

Ձեռագիր,ձեռնամարտ,ձեռնտու
Հյուրնկալ,հյուրասեր,հյուրանոց
Անհույս,հուսահատ
Անվերջ,վերջնական
Գետիկ,գետավոր
Գիտնական,գիտակ,

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է շանթահարվել : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռանալ կաղնուց: կանաչաբատելը  փրկում է քաղաքաբնակներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: փայտանյութից  գրեթե քսան հազար արտատեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Վանա լճի մոտաշրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայր, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռգրում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղանուններ:

Posted in Մայրենի

ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ


ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ

Արան թագավորն իր ժողովրդով,  հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ : Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

Հարցեր`

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։

Պատմության վերջում Արեգի հետ ին՞չ տեղի ունեցավ:
Ին՞չ էր թափվում հազարաան հավքի բերանից:
Ին՞չ երգեցին գուսանները, գտիր հատվածը:
Ու՞մ հետ ամուսնացավ Արեգը:

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք



1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:        
«Քավության նոխազ » արտահայտությունը (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի սովորույթից (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթով (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա քավության («ինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ արածի (ինչի՞, անել) համար:


2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Կան հոգնակի և եզակի գոյականներ:

  1. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
    Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
    Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր
    Այս բառերը միավանկ են, և այդ պատճառով ունեն -եր վերջավորություն։
    Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
    Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ
    Այս բառերը բազմավանկ են, և այդ պատճառով ունեն -ներ վերջավորություն։
    Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
    Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ
    Այս բառերը միավանկ են, բայց բացառություններ են, այդ պատճառով ունեն -ներ վերջավորություն։
    Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
    Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր
    Այս բառերը բազմավանկ են բայց բացառություններ են, այդ պատճառով ունեն -եր վերջավորություն։
  2. Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
    • Ա.
      • դասագիրք — դասերի գիրք
      • հեռագիր — գիր հեռվից
      • արոտավայր — արոտի վայր
      • լրագիր — լուրերի թերթ
      • ծառաբուն — ծառի բույն
      • մրգաջուր — մրգերի ջուր
      • մրջնաբույն — մրջյունների բույն
      • ծաղկեփունջ — ծաղիկների փունջ
      • միջնապատ — մեջտեղի պատ
        Բ.
        վիպագիր — վեպ գրող
        մեծատուն — ունևոր մարդ
        զինակիր — զենք կրող
        ժամացույց — ժամ ցույց տվող
        կողմնացույց — կողմ ցույց տվող
        երգահան — երգ հորինող
        քարահատ — քար կտրող
        պատմագիր — պատմություն գրող
        քանդկագործ — քանդակ պատրաստող

5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր,լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

Ա) Դասագրքեր, լրագրեր, հեռագրեր, արոտավայրեր, ծառաբներ, մրգաջրեր, ծաղկեփնջեր, միջնապատեր։

Բ) Ժամացույցներ, կողմնացույցներ, մրջնաբույներ, վիպագիրներ, մեծատններ, զինակիրներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդակագործներ։

Posted in Մայրենի

«Հազարան հավք»-ի 10, 11-րդ հատվածներ

ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչ-կարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, մտավ Մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի երգերից ու փիրուզե շատրվանների մեղմ խոխոջներից: Ու ոչ մի արարած, ոչ մի մարդկային ձեն: Երջանկությունից արբած ու վերացած` Արեգը մտավ զմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը: Մի սեղան է բաց արած` Աստծո ամեն բարին մեջը, ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա: Շատ սպասեց, թե քիչ, հանկարծ հեռվից մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսվեցին: Ձայները հետզհետե մոտեցան: Արեգը թաքնվեց ու սպասեց: Տեսավ` իրար հետևից եկան երեք խումբ հուրի-փերիներ, ու ամեն խմբի մեջ` մի-մի անտես-աննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտավ, երեք թագուհիները բազմեցին, ու մյուսներն էլ` նրանց շուրջը: Ու քնքուշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախության ժամանակ վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը, նեկտարի բաժակն առավ ու էսպես խոսեց.
— Անուշ քույրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութ աշխարհքին: Ա¯խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել:
Ամենքը խմեցին երկնային նեկտարը և գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից: Հետո ոտքի կանգնեց երկրորդ քույրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթե Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթե Ձեռքին, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ Կապույտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա¯խ, երանի թե մի օր մեր դյութական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել…
Ամենքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զորությունը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնեին: Ապա վեր կացավ երրորդ քույրը:
— Քույրեր,- ասաց,- էս բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ սատկացրեց Քավթառ Քուրսի հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձավի գերությունից: Ա¯խ, երանի թե նա էլ մի օր ընկներ մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լավության դիմաց ես էլ նրան լավություն անել:
Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին:
— Ա¯խ,- շարունակեց փոքր քույրը,- եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան` միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր մեր Մշտադալար Այգու վայելչությունը: Բայց, ափսո¯ս, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնել…
Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին: Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել: Հետո հարցրին, թե ինչպես է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տվել փորձանքների ու զրկանքների: Եվ երբ իմացան, որ Հազարան Հավքի հետևից է գնում, շատ խնդրեցին, որ հետ կենա էդ վտանգավոր մտքից, որովհետև անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հավքը:
— Մնա մեզ մոտ,- ասացին նրանք,- մնա մեզ մոտ` միշտ ուրախ ու երջանիկ, անհոգ ու զվարթ…
— Ոչ,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի հետևից: Պետք է գտնեմ Հազարան Հավքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար: Հուրի-փերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամփից հետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հավքը պահվում է Կախարդական անմեռ աշխարհում` կախարդական ապարանքի մեջ, ուր քնած է Հազարան Հավքի Տիրուհին: Սիրուն տղա, դու պետք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սև քարերը,  Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահված է Հազարան Հավքը: Բայց իմացիր, դեռ ոչ մի հողածին հետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա, արի Արեգ, Քամի Ձին քեզ կտանի մինչև Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մոտ…
— Է¯յ, Քամի¯ Ձի,- ձայն տվին հուրի-փերիները, և Քամի Ձին հայտնվեց Արեգի առջև:
Արեգը շնորհակալություն հայտնեց հուրի-փերիներին, մնաս բարով ասեց, հեծավ Քամի Ձին, բռնեց ոսկի սանձն ու սուրաց երկնքով դեպի Սպիտակ աշխարհ:

  1. Հատվածիդ դուրս գրիր ածականները:

ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

  1. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։

Որ աշխարում էր գտնվում Արեգը:
Ով ոգնեց արեգին:
Առանձնացրու հինգ գոյական:
Ինչով էին կերակրում առյուծին:
Ինքներդ վերնագրեք հատվածը:

Posted in Հաշվետվություն, Մայրենի

Հաշվետվություն

Այս տարի մեր առաջին տարին էր միջին դպրոցում , ու ինձ այստեղ ավելի է դուր գալիս քան կրտսերում։ Ինչպես ամեն տարի այս տարի էլ սովորեցի շատ նոր բան:

Այս տարի ես մայրենիից սովորեցի տարբեր բանաստեղծների կենսագրությունները , նոր պատմվածքներ կարդացի և բանաստեղծություններ անգիր սովորեցի: Այս տարի մենք ավելի շատ աշխատեցինք քերականություն սովորելու համար:

Մաթեմատիկայից սովորեցի տասնորդական կոտորակ , ուղղանկյուննանիստի հետ հաշվարկներ, ռացիոնալ թվերով գործողություններ: Մաթեմատիկան իմ սիրելի առարկան է:

Անգլերենից ընկեր Տաթևի հետ շատ տեքստեր էնք կարդացել , պատմել և վարժություններ կատարել:

Ռուսերենը ինձ համար դարձավ ամենասիրելի առարկաներից մեկը:

Բնագիտությունից ես իմաց նոր բաներ՝ կենդանի մարմինների հետ կապված , բջջի կառուցվածքը , աճը , շնչառությունը և այլը:

Պատմությունից ես իմացա հետաքրքիր փաստեր:

Posted in Մայրենի

«Հազարան հավք»-ի 9-րդ հատված

ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Բոլորն արնագույն շոր հագած, իրենց ծեր թագավորըգ քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած, կանչում է.
— Դուրս թող իմ աղջկան, անիրավ, արձակիր իմ աղջկան, անգութ: Բաց թող,  հետ տուր իմ ծերության խնդությունը, իմ աչքի լույսը, կյանքի հույսը…
Եվ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում, ու բարձր հռհռոց է լսվում:
— Էս ի՞նչ է նշանակում,- հարցրեց Արեգը մի ծեր մարդու,- ի՞նչ է կանչում ձեր թագավորը, էն ի՞նչ ծուխ ու բոց է, էն ո՞վ է հռհռում թագավորի անզոր կանչի վրա…
— Էն սարի մեջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը` Քավթառ Քուրսին,- պատասխանեց ծերունին,- նա հափշտակել ու տարել է մեր թագավորի մինուճար աղջկան` սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացավ ազատի թագավորի աղջկան: Բոլորն էլ գնացին ու հետ չեկան: Հիմա էլ ծերունի թագավորը հուսահատ կանչում է վիշապի քարանձավի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագավորի վրա: Էսպես պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցավ, հասավ թագավորին, երեք անգամ գլուխ տվեց, վրա երրորդին ասաց.
— Թագավորն ապրած կենա, իրավունք տուր ինձ` գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:
— Մեղք ես, ա՜յ որդի,- ասաց դժբախտ թագավորը,- քեզ նման շատ կտրիճներ ու շատ զորքեր եմ ուղարկել. ամենքը ջարդվել, ջնջվել են: Անիրավը քարանձավից հուր ու բոց է ժայթքում, ամենքին հող ու մոխիր է դարձնում:
— Ես կազատեմ քո աղջկան,- կրկնեց Արեգն ու գնաց դեպի վիշապի քարանձավը: Անցավ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մոտեցավ քարանձավի դռանը: Հանկարծ մի խուլ որոտ լսվեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղեն շնչի հետ: Արեգն անահ մտավ կրակի մեջ ու առաջ գնաց. կրակից պաշտպանվելու հրաշագործ աղոթքը գիտեր, աղոթելով անցավ ու ներս մտավ: Ներս մտավ, տեսավ քարանձավի մթում կուտակված մի այլանդակ պառավ. քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերև են բարձրացել, խռիվ մազերը ցից-ցից` անտառի նման, մի աչք ունի, ու էդ մի աչքը կրակի նման վառվում է արյունոտ ճակատի վրա, իսկ բերանից հուր ու կրակ է թափում: Պառավ Քուրսին Արեգին տեսավ թե չէ, գոչեց.
— Հետ դարձիր, անահ տղա, հե՜տ դարձիր, թե չէ կայրե¯մ, կխորովե¯մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կտամ…
Արեgը պատասխանի փոխարեն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քավթառի կրծքին ու մեջքից դուրս եկավ. բոցը հանգավ, ծուխը ցրվեց: Արեգն առաջ անցավ, տեսավ շղթաներով ամուր կապված երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձավից դուրս բերեց արևի լուսը: Դուրս բերեց թե չէ, աղջիկներից մեկն ասաց.
— Մշտադալար Այգու թագավորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրուն տղա, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լավություն անեմ:
Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրա ու ծիտ դարձավ, ծլվլալով թռավ-գնաց: Արեգն առավ Վարդերին, բերեց տվեց իր հորը` ծերունի թագավորին: Թագավորը գրկեց իր աղջկան, գրկեց Արեգին ու ասաց.
— Քաջ ու անահ տղա, արի ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղիր իմ ժառանգն ու իմ որդին ու թագավորիր իմ տեղը:
— Չէ,  ես ոչ կին եմ ուզում, ոչ թագավորություն,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, իմ նպատակի հետևից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թե գետնի տակին, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Կա՞ մեկը ձեր աշխարհքում, որ գիտենա, թե որտեղ է գտնվում Հազարան Հավքը:
— Իմ թագավորության մեջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն. նրանք կգտնեն քո թռչունը,- ասաց թագավորն ու հավաքեց իր տերության բոլոր աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամենքն էլ հայտնեցին, թե ոչ միայն Հազարան Հավքի տեղը չգիտեն, մինչև անգամ անունն էլ չեն լսել: Մնաս բարով արեց Արեգը թագավորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկավ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տվեց թե չէ, Քամի Ձին հայտնվեց առաջին:
— Ինձ տար հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին,- հրամայեց Արեգը:

  • Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը գնաց հասավ մի Կարմիր աշխարհ,որտեղ ամեն բան կարմիր էր։Նա հանդիպեց արնագույն շոր հագած մարդկանց և ծեր թագավորի։Նրան պատմեցին,որ թագավորի աղջկան՝ Վարդերին վիշապը հափշտակել է և շատ կտրիճներ են եկել ու չեն կարողացել ազատել վիշապի ձեռքից։Արեգը թագավորին խնդրեց,որ ինքը գնա ու ազատի ։Պառավ Քուսին հենց տեսավ Արեգին ասեց, որ գնա թե չէ Արեգին կայրի։Իսկ Արեգը իր աղեղով խփեց սպանեց պառավին, փշրեց շղթաները որով կապված էին աղջիկները ու ազատեց նրանց։

Posted in Մայրենի

«Հազարան հավք»-ի 8-րդ հատված

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
1․Արեգի ու թագավորի հանդիպումը
2․ Արեգի կռիվը Երկաթե Ձեռքի դեմ
2. քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
Այս ճանապարհը շատ քարքարոտ է։
Ձիավարության մրցույթին հաղթեց կարմիր շապիկով աղջիկը։
Եկեք միասին գնանք ծովային նավարկության:
Պատուհանից նայիր դուրս, տես ինչ երկնային գեղեցկություն է:
3. Նամակ գրիր Արեգին:
Բարև հարգելի Արեգ
Արեգ իմ կածիքով քո եղբայրներից ամենախիզախը ու ուժեղը դու ես, քանի որ քո մեծ և միջնեկ եղբայրները քեզ թողեցին, որ դու գնաս ամենավտանգավոր ճանապարհով, բայց իրենք գնացին ամենահեշտ ճանապարհով։ Արեգ ուշադիր եղիր քո աշխատանքը կատարիր և վերադարձիր տուն։
4. Հատվածը պատմիր Արեգի անունից:
Ես գնա՜ցի, գնա՜ցի, հասա Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Հարցրեցի թե ով կա էստեղ` շունչ կենդանի։
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
Հարցրեցի ի՞նչ է եղել ձեր երկրին։
Նրանք պատասխանեցին Երկաթե Ձեռքն է արել:
Ես ասացի ո՞վ է Երկաթե Ձեռքը:
Նրանք պատասխանեցին թե մի հրեշ, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը ու գնում։

5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
Երկաթե ձեռքը մի հրեշ է որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, քանդում-ավերում է գյուղացիների արտն ու անդաստանը։
6. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
7. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
Իմ կարծիքով Արեգը շատ ճիշտ է վարվում, որ օգնում է մարդկանց։ Եթե ես լինեի Արեգի փոխարեն կանեի նույնը ինչ ինքն է անում։
8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:
Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա քանի որ նրան շատ էր դուր գալի կապույտ գույնը: