Posted in Ճամփորդություններ

Դեպի գարնանային Արատես

Աշնանային Արատես - YouTube

Ժամանակահատված՝ 03.03.23-05.03.23

Մեկնում՝ Մարտի 3՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Վերադարձ՝ Մարտի 5` 17:30 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Կազմակերպիչ՝ Անի Ավետիսյան, Գայանե Սարգսյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Գիշերակացը` Տատ ու Պապի տնակ, տնտեսական սենյակի կողքի սենյակ

Վարորդ՝ 

Մակնիշ, համարանիշ՝ Mercedes Sprinter

Նստատեղերին քանակ՝

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Եղանակի տեսություն՝

Երթուղի`

  • Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Նորավանք ( Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք)Եղեգիս-Հերմոն-Արատես
  • Վերադարձ՝ Արատես- Հերմոն- Եղեգիս- Շատին- Գետափ- Արենի- Արտաշատ-Երևան

Նպատակը՝ 

,,Ձոն ,, տեխնոլոգիական ստուգատեսի տարածում Արատեսի դպրական կենտրոնում

Ճամփորդության ընթացքը հետևյալ բաղադրիչներով՝

  • Հայրենագիտական
  • Ազգագարական, տեխնոլոգիական
  • Մարզական

Հայրենագիտական բաղադրիչ

Ազգագրական, տեխնոլոգիական բաղադրիչ

  • Ծիասական ,,Ձոն,, գաթայի պատրաստություն սովորողների հետ միասին
  • Պատրաստում ենք ,, Ձոն,, թխվածքաբլիթներ մաղթանքներով
  • Ռուսալեզու ընթերցումներ գարնանը և կնոջը նվիրված

Մարզական բաղադրիչ՝

Մարզական խաղ-վիկտորինաներ

Գործունեություն՝

  • Այցելություն Արենի՝ Թռչունների քարանձավ
  • ,,Русское школьное ТВ,, նկարահանում՝ ,,Ох уж этот слабый пол! ,,
  • Պատրաստում ենք ,,Ձոն,, գաթա և թխվածքաբլիթներ

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արենի գյուղի, թռչունների քարանձավի, Արատես գյուղի, դպրական կենտրոնի մասին։ Գտնում են տեղեկատվություն Վայոց Ձորի գաթայի բաղադրատոմսի վերաբերյալ։

Նախապատրաստական աշխատանք՝

  • Google map քարտեզի օգնությամբ պատրաստել երթուղին:
  • Հավաքել տեղեկություններ երթուղու և կանգառների վերաբերյալ
  • ,,Русское школьное ТВ,,-ի նախագծի սցենարի մշակում

Նախահաշիվ

Եռօրյա ճամփորդության արժեքը մեկ անձի համար՝ 7000 դրամ, որը ներառում է ՝ ճանապարածախսի մի մասը, երեք օրվա սնունդ, Արենի Թռչունների քարանձավի մուտքավճար

Գործունեության ուղղությունները

  • Աշխատանքներ կապված Արատեսի դպրական կենտրոնի միջավայրի բարեկարգման հետ
  • Մարզական գործունեություն
  • Հայրենագիտություն
  • Խոհանոցային ուսուցում
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

09։30 Մեկնում Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից

12:30 — 13։30 — Արենի՝ թռչունների քարանձավ

14:00 — 15:00 — Նորավանք

15։00-16:30 Արատես, իրերի տեղավորում, հանգստյան ժամ, ճաշ

16:30 — 18:00 — Խոհանոցային ուսուցում, պատրաստում ենք թխվածքաբլիթներ

19։00 — 20:00  Ընթրիք

20:00 Ռուսական լեզվով ընթերցումներ ,,Ձոն ,, ստուգատեսի շրջանակում , քննարկում

21:30 Թեյախմություն խարույկի շուրջ

22:00- քուն

Օր երկրորդ

09:00- 10:00 վերկաց, անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի բարեկարգում, նախավարժանք

10:30 — 11.30 նախաճաշ

11:30-13:00 Տարածքի բարեկարգման աշխատանքներ սովորողների հետ

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 Հանգստի ժամ

15;00 — 18:00 Պատրաստում ենք սովորողների հետ ծիսական ,,Ձոն ,, գաթա (խոհանոցային ուսուցում) Քննարկում գաթայի ծագումնաբանության մասին

18։30 — 19:00 Русское школьное тв նկարահանումներ

19:00-20:00 — Ընթրիք

21:00-22:00 զրույց-քննարկում ,,Красота спасёт мир,, թեմայի շուրջ

22:00 — քուն

Օր երրորդ

09։00-10։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

10։00-11։00 Նախաճաշ

10։00-12։00 Տարածքի բարեկարգում

13։00 — 14:00 Իրերի տեղավորում վերադարձի համար

Մինչև 18.00  վերադարձ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ



Нораванк – замечательный образец средневековой архитектуры в Армении, который также славится прекрасным окружением природы. Есть доказательства, что на этом месте уже с древних времен находилось священное место. Монастырь был основан в 12 веке на месте двух старых храмов, а его строительство в основном происходило в период с 13 по 14 век. Известные церковные и политические деятели того времени связаны с историей Нораванка. Здесь жили, творили и были похоронены известные творцы и деятели средневековой Армении.



Пещера Птиц располагается на левом берегу реки Арени, в 12 километрах от Ехегнадзора. Эта пещера состоит из трех залов, ее площадь приблизительно 500 квадратных метров, а значительная ее часть все еще не исследована. В процессе исследования пещеры были обнаружены металлические ножи, семена фруктов, остатки зерна, веревки, посуды, одежды, сушеных винограда и слив. В пещере была найдена самая старая кожаная обувь в мире, возраст которой составляет более 5500 лет. Также здесь была обнаружена женская юбка, датированная 3900 годом, а также первая винодельня в мире. Сегодня эта винодельня считается самой древней в мире и имеет свою историю, начинающуюся еще до нашей эры в 4 тысячелетии. Люди не жили внутри пещеры, употребление вина было для них ритуалом.

Posted in Ճամփորդություններ, Ռուսերեն 7

Ճամփորդություն դեպի Տավուշ

Ապրիլի 22-24 ը մենք ընկեր Անիի հետ 9:30 շարժվեցինք դեպի Իջևան։ Ճանապարհին կանգ առանք Իջևանի ավագ դպրոցում և «ՔԱՐ-ԱՐՏ»ում։ Իջևանի ավագ դպրոցում մենք պատմեցինք մեր դպրոցի մասին։ «ՔԱՐ-ԱՐՏ» քարի մշակման գործարանում շատ հետաքրքիր բաներ տեսանք։ Հետո գնացինք հյուրատուն , հանգստացանք և գնացինք ֆուտբոլ խաղալու։ Խաղացինք, ետ եկանք հյուրատուն և այդպես օրը վերջացավ։ Երկրորդ օրը մենք 8։30 արթնացանք , նախաճաշեցինք հետո գնացինք դեպի Մակարավանք։ Մակարավանքից հետո գնացինք Լաստիվեր։ Ոտքի ճանապարհը շատ երկար էր՝ մոտ 7 կմ : Մենք շատ երկար քայլեցինք, տեսարանը շատ գեղեցիկ էր, տեսանք գեղեցիկ գետ և ջրվեժ, այնտեղ ծառերի վրա կային փոքրիկ տնակներ և տաղավարներ, որտեղ կարողացանք ընդմիջել: Հոգնած վերադարձանք հյուրանոց, ճաշեցինք գնացինք մի քիչ զբոսնելու ու օրը վերջացավ։ Երրորդ օրը 9։15 արդնացանք, նախաճաշեցինք,հավաքեցինք իրերը և գնացինք դեպի Երեւան։ Մենք կանգնեցին Սևանում վայելեցինք այդ ժամանակը հետո եկանք Երևան ։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Թեղենյաց լեռնաշղթա:

Մենք միջին դպրոցի աշակերտներով , ընկեր Գոհարի , ընկեր Գառնիկի , ընկեր Վարդուհու և ընկեր Ռիմայի ուղեկցությամբ գնացինք դեպի Թեղենյանց լեռնաշղթա ճամփորդության։
Թեղենյաց լեռնաշղթան գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ) : Մենք ոտքով երկար ճանապարհ անցանք մինչև հասանք Թեղենյանց վանք ,մենք մի պահ մոլորվել էինք ։ Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):Կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին ։ Ներկա պահին վանքը կիսաքանդ վիճակում է ։ Վարքի պատերին կայն գեղեցիք նախշազարդեր ։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Մեծամոր

Մեծամոր, քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում,։ Ունի 8853 բնակիչ[2]։ Մեծամորը գտնվում է Արմավիր քաղաքից 8 կմ հյուսիս–արևելք, ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա։

Մեծամորը շրջակայքում են գտնվում համանուն Հայկական ատոմային էլեկտրակայանը։

Մեծամորը հիմնադրվել է 1969 թվականին որպես ՀԱԷԿ-ը կառուցողների ժամանակավոր ավան։ 1972 թվականին դարձել է բանավան, իսկ 1992 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է։ Գտնվում է Երևան քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք, Մեծամոր գետի ափին, Տարոնիկ գյուղի մոտ։ 1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին։

Միջին դպրոցի աշակերտներով ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի հետ գնացել էինք Մեծամորի Պատմահնագիտական ​​արգելոց-Թանգարան , այնտեղ տեսանք հին ժամանակների շատ իրեր և գործիքներ :Մեզ ցույց տվեցին հին տները: Մենք այնտեղ ուշադիր լսում էինք ամեն բառ և ոգևորված աշխատանք էինք անում: Մեզ շատ հետաքրքիր էր զբաղվել պեղումներով և գտնել տարբեր առարկաների մասեր և կենդանիների ոսկորների կտորներ :

Posted in Ճամփորդություններ, Ռուսերեն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք դպրոցով երեք օրով գնացել էինք Գյումրի։ Գյումրու ճանապարհին մենք այցելեցինք Արուճ գյուղի դպրոցը , նաև մենք այցելեցինք Մաստարաի եկեղեցին։Հյուրանոց հասնելուց հետո մենք սենյակներում տեղավորեցինք իրերը և դուրս եկանք քաղաքում շրջելու:Երկրորդ օրը մենք գնացինք դարբնոց , որտեղ մեզ վարպետը ցույց տվեց թե ինչպես են պատրաստում մատանի , հետո գնացին Գյումրիի Թումո այնտեղ մեզ ցույց տվեցին տարբեր սենյակներ , որտեղ պատրաստում են անիմացիաներ։ Հաջորդ օրը վերադառնալու ճանապարհին մենք այցելեցինք Գյումրիի պատմության թանգարան , և Սև Բերդ։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Լոռի





Մենք միջին դպրոցով ընկեր Ստելայի և ընկեր Տաթևի հետ գնացել էինք եռօրյա ճամփորդության դեպի Լոռի : Ճանապարհին գնացինք Ծովեր լիճ , այտեղ մենք հանգստացանք , խաղացինք , հաց կերանք:

Շարունակեցինք դեպի Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան , որտեղ մեզ պատմեցին նրա ընտանիքի և իր մանկության , պատանեկության մասին : Իմացանք որ տուն թանգարանի բակում թաղված է մեծ բանաստեղծի սիրտը:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

1869 թվականի փետրվարի 19-ին այս տանն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս՝ ուսանելու Ներսիսյան դպրոցում (1883-1886 թթ.)։ Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը՝ գյուղի քահանա տեր Թադևոսը։

Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ, 2002 թվականին՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Նորացված է նաև ցուցադրությունը





Երևան վերադառնալուց առաջ այցելեցինք  Ստեփանավանի դենդրոպարկ : Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Այնտեղ մենք տեսանք կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։

Ստեփանավանի դենդրոպարկ

Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։Դենդրոպարկ

Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։Դենդրոպարկ

Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։ Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում:

Posted in Ճամփորդություններ, Բնագիտություն

Ձմեռային ճամբար Արատեսում

Ես և դասընկերներս մեր ձմեռային ճամբարի մի քանի օրը անցկացրեցինք   Արատեսում   : Արատեսի ճանապահին մենք կանգ առանք վազվզեցինք ձների մեջ  , նկարվեցինք ,  քանի որ շատ էինք սպասում ձյանը՝ Երևանում  այս տարի ձյուն չկար :

Երբ հասանք  Արատես , իրերը դասավորելուց հետո գնացինք դրսում  ձների մեջ խաղալու , հետո ճաշեցինք  մի քիչ ինտելեկտուալ   խաղեր  խաղացինք  և գնացինք  քնելու : Քնելուց առաջ ընկեր Սմբատը փայտ էր կոտրում , իսկ մենք տղաներով օգնում  էինք ներս տանել : Առավոտյան  արթնացանք , նախաճաշեցինք ,  մի քիչ բակում  խաղացինք , սահնակներով ստուգատես կազմակերպեցինք  :   Գնացինք Արատեսով շրջելու , վերադառձանք  ճաշեցինք  , գնացինք բակում  ձյունից արձաններ պատրաստելու ,վերադարձանք , թաց շորերը փոխեցինք և   խոհանոցում վառարանի մոտ մի փոքր տաքանալուց հետո սկսեցինք զբաղվել տարբեր բաներով  մի քանիսը բնագիտական փորձեր էին անում , մի քանիսը գիրք էին կարդում ,  իսկ մյուս մասը խաղեր էին խաղում , հետո գնացինք քնելու: Առավոտյան առթնացանք , նախաճաշեցինք , մեր իրերը հավաքեցինք , մի քիչ զբաղվեցինք և վերադարձանք Երևան:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ և Տափի Բերդ

Երեկ ՝ Դեկտեմբերի 6-ին դասընկերներիս հետ գնացինք Խոր Վիրապ , Տափի Բերդ: Սկզբում գնացինք Խոր Վիրապ , այտեղ մենք իջանք երկու փոսերն էլ ,մեկը շատ խորն էր , այտեղ էին բանտարկել Գրիգոր Լուսավորիչին , իսկ մույսը կարճ էր ու անվտանգ: Պատմության սկզբում այնտեղ եղել է միայն փոսը , իսկ հետագայում (1255 թ.) կառուցել են եկեղեցին : Եկեղեցու դիմաց Արարատ լեռն է : Պարիսպի մոտ կա դիտակետեր, որտեղից երևում է Թուրքիայի սահմանը :

Այնտեղից շարունակեցինք դեպի Տափի Բերդ :  Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում: Տափի Բերդը նաև անվանում են Գևորգ Մարզպետունի ամրոց : Բարձրացանք Տափի Բերդի պարիսպի վրա , Իսկ հետո տղաներով ֆուտբոլ խաղացինք: Հետո վերադարձանք Երեվան:

Posted in Ճամփորդություններ

Աշնանային հմայքով Արատես․ եռօրյա ճամփորդություն :

Մենք դպրոցով գնացել էինք Արատես , ճանապարհին մենք շատ հետաքրքիր տեղեր գնացինք՝  Երևան- Սևան-Հայրավանք-Սելիմի Իջևանատուն-Շատին-Հերմոն-Արատես:Հետ հասանք Արատես և ճաշեցինք , իսկ հետո Սամվելի ծնունդը նշեցինք  : Հաջորդ օրը մենք  գնացինք ալոճ հավաքելու: Այնտեղ կար մի  ընկույզի ծառ , մենք ամեն օր ընկույզ էինք հավաքում: Գիշերը տղաներով քնում էինք մի սենյակում , իսկ աղջիկները մի ուրիշ: Առավոտյան մենք արթնանում էինք ժամը 08:00 և նախավարժանք  անում , Հետո տարածքի աղբն էինք հավաքում , իսկ հետո նոր գնում նախաճաշի: Վերադարձին մտանք Արենի -1 քարանձքվ , տեսանք թե հնում ինչպես են գինեգործությամբ զբաղվել , իմացանք որ այդ տեղից գտել են աշխահրի ամենահին մաշիկը : Ես շատ մեծ բավականություն ստացա մեր երեքօրյա ճամփորդությունից : Բայց ինձ ամենից շատ դուր եկավ Սմբատաբերդի բարձրունքը հաղթահարելը և իջնելը :

viber_image_2019-10-17_21-09-57viber_image_2019-10-17_21-10-02գդցցցցցցֆֆֆֆֆ

Posted in Ճամփորդություններ

Սմբատաբերտ

Սմբատաբերդ11.JPG

Սմբատաբերդ

Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից`   Արտաբույնքի ձորերով:

Ունի  կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը`   3-5 մետրի: Շարված է բազալտե ճեղքված ու կոփածո քարերով և կրաշաղախով: Միակ խոցելի տեղը եղել է հյուսիսից:

Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության
բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի`   հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր:
Սմբատաբերդ 04.jpg
Երկու հատվածներում էլ կան զորնոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք`   հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց Քարի մերձակայքից: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը: Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին: