Posted in Մայրենի

Բառագիտություն. ածանցների տեսակները

Ածանցները լինում են՝ նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • ակ, –իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • ային, –ական վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • ավուն, –եղ, –ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • անոց, –արան, –ոց, –ստան, –ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • անք, –մունք, –ություն,  –ույք,  –ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունքզվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն– վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Ձյուն-ձնոտ ,  հեքիաթ-հեքիաթային , թիվ-թվական, բժիշկ-բժշկուհի

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշատ
Ցեխ ունեցող- ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-հայրական, մայրական , մեծական
-արան- վառարան , դասարան , գրադարան
-ավոր- պոզավոր, եղջյուրավոր , լուսավոր
-անոց-խոհանոց , ծերանոց , ծաղկանոց
-իկ-փոքրիկ , մկնիկ , ձուկիկ
-ակ-որդյակ , գետակ , զանգակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-տուն
վեր-նագիր                                                                                                                                                գեր-ազանց
ընդ-հանուր

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

 

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Posted in Բնագիտություն

Նյութերի բազմազանությունը

Նյութերի բազմազանությունը

Աշխարհում հայտնի են մի քանի միլիոն տեսակի նյութեր: Դրանց մի մասը գոյություն ունեն բնության մեջ: Կան շատ նյութեր, որոնք ստեղծված են մարդկանց կողմից՝ արհեստական ճանապարհով ինչպես, օրինակ, պլաստմասսաները, որոնցից պատրաստվում են կենցաղային բազմաթիվ առարկաներ՝ աթոռ, սեղան և այլն:/

Թվարկիր ձեր տանը եղած՝ պլաստմասսայից պատ*րաստված կենցաղային իրեր:

Այժմ ծանոթանանք մի քանի նյութերի հետ, որոնք գտնվում են մեր խոհանոցում: Ահա սեղանին դրված է աղամանը, որը լցված է կերակրի աղով: Այս նյութը սպիտակ մանրագույն բյուրեղանման հատիկների է նման:  Երկրի ընդերքում այն հանդիպում է քարի տեսքով: Մարդու համար կերակրի աղի կարևորագույն հատկությունը նրա աղի համն է, որի շնորհիվ ուտելիքները յուրահատուկ համ են ստանում:

Բնության մեջ կերակրի աղից բացի տարածված են աղերի տարբեր տեսակներ: Դրանցից մի քանիսը մարդու կողմից արդյունահանվում և օգտագործվում է որպես տարբեր նյութերի արտադրության հումք, ինչպես նաև՝ բույսերի աճին նպաստող պարարտանյութ:

Շաքարը ևս մեր խոհանոցներում գտնվող նյութերից է: Շաքա­րավազը արտաքին տեսքով շատ նման է կերակրի աղին, և դրանք հեշտությամբ կարելի է շփոթել, սակայն անհնար է շփոթել դրանց համը: Մարդու կողմից օգտագործվող շաքարը ստանում են շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից: Մրգերում և կաթի մեջ կա համապատասխանաբար մրգային և կաթնային շաքար:

Գյլուկոզան նույնպես շաքարի տարատեսակ է: Այն շատ է հանդի­պում բույսերի տարբեր մասերում: Հատկապես գյլուկոզայով հարուստ են խաղողի հատիկները: Իզուր չէ, որ գլյուկոզան հաճախ անվանում են խաղողի շաքար:

Խոհանոցում կա նաև սպիտակ փոշու նման մի նյութ, որն անվանում ենք օսլա: Դա մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերից է: Օսլա են պարունակում բուսական ծագման շատ մթերքներ:

Գիտե՞ս, որ բավականին հեշտ է որոշել, թե որ մթերքն է օսլա պարունակում: Եթե յոդի լուծույթի մի կաթիլ կաթեցնենք այն մթերքի վրա, որը օսլա է պարունակում, ապա յոդը դառնում է կապտամա­նուշակագույն: Նման ձևով կարելի է շատ արագ պարզել, որ, օրինակ, հացը, կարտոֆիլը օսլա են պարունակում:

Խոհանոցում օգտագործվող նյութերից են թթուները: Քեզ ծանոթ է կիտրոնի թթու համը: Այդպիսի համ կիտրոնին հաղորդում է նրա մեջ եղած կիտրոնաթթուն: Երբ կաթը թթվում է, առաջանում է կաթնաթթու: Չնայած շատ նյութերի մեջ թթուների պարունակությունը կարելի է ճշտել նրանց համից, սակայն կան թթուներ, որոնք վտանգավոր են և կարող են վնասել մեր մաշկը, քայքայել փայտյա իրերը, հագուստը: Խոհանոցում հանդիպող վտանգավոր թթուներից է քացախաթթուն, որը կենցաղում քացախ են անվանում: Հիշի’ր, որ չի կարելի ձեռք տալ այն տարային, որը լցված է քացախաթթվով: Քացախաթթուն մեծերը օգտագործում են քիչ քանակությամբ, հաճախ ջրով բացելուց հետո:

Մեր շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով, հատկապես քաղաքներում, թթուները սկսել են առաջանալ երկնքում և հաճախ անձրևների ժամանակ ջրի կաթիլների հետ թափվում են երկրի մա­կերևույթին: Այդպիսի անձրևները կոչվում են թթվային անձրևներ: Թթվային անձրևներից տուժում են կենդանի օրգանիզմները, քայ­քայվում են շինությունները, պատմական հուշարձանները և այլն:

Առաջադրանքներ՝

  • Որն է կերակրի աղի և շաքարի գլխավոր հատկությունը: Որտեղ են բնության մեջ հանդիպում այդ նյութերը:

Այս նյութերը սպիտակ մանրագույն բյուրեղանման հատիկների են նման: Աղը երկրի ընդերքում հանդիպում է քարի տեսքով, իսկ շաքարը ստանում են շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից:

  • Ինչ է օսլան: Ինչպես կարելի է այն հայտնաբերել սննդամթերքի մեջ:

Եթե յոդի լուծույթի մի կաթիլ կաթեցնենք այն մթերքի վրա, որը օսլա է պարունակում, ապա յոդը դառնում է կապտամա­նուշակագույն: Նման ձևով կարելի է շատ արագ պարզել, որ, օրինակ, հացը, կարտոֆիլը օսլա են պարունակում:

  • Ինչպիսի թթուներ են հանդիպում բնության մեջ: Ինչու է անհրաժեշտ թթուների հետ զգույշ վարվել:

 

Բնության մեջ հանդիպում  են Կիտրոնաթթուն, կաթնաթթուուն:

Կան թթուներ, որոնք վտանգավոր են և կարող են վնասել մեր մաշկը, քայքայել փայտյա իրերը, հագուստը: Խոհանոցում հանդիպող վտանգավոր թթուներից է քացախաթթունորը կենցաղում քացախ են անվանում: Հիշի’ր, որ չի կարելի ձեռք տալ այն տարային, որը լցված է քացախաթթվով: Քացախաթթուն մեծերը օգտագործում են քիչ քանակությամբ, հաճախ ջրով բացելուց հետո:

  • Ինչով են վտանգավոր թթվային անձրևները:

Թթվային անձրևներից տուժում են կենդանի օրգանիզմները, քայ­քայվում են շինությունները, պատմական հուշարձանները և այլն:

Posted in Մաթեմատիկա

Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից

 

  • Պոչատ աղվեսի պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90:9*5=50 սմ

  • <<Կիկոսի մահը>> հեքիաթում  հայրը աղջկանը  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

այո

  • <<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի համար անհրաժեշտ մորթու  երկարության  3/4  մասն էր։

40:4*3=30 սմ

2*30=60 սմ

  • <<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

4/6 մասը

  1. <<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը   3 անգամ շատ էր կշռում յուղից։

1+3=4

100:4=25 կգ յուղ

3*25=75 կգ բրինձ

 

Լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 69+1=70-Հ
  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի վեցնապատիկը։ 6*100=600-Ո
  • Գտիր 27000  և 9 թվերի քանորդը։ 27000:9=3000-Վ
  • Գտիր 245  թվի  2/7 մասը։ 245:7*2=70- Հ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 1-ա
  • Ո՞ր թվի  5/8  մասն է  հավասար 250-ի։250:5=50  8*50=400-ն
  • Նարեն ու Նարեկը միասին ունեն 1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։   1200:3=400-ն
  • Քանի՞ բաժանարար  ունի 16 թիվը։ 5-ե
  • Գտիր 50  և 40 թվերի արտադրյալը։50*40=2000-Ս

 

Հորիզոնական

  • Ո՞ր թվի  2/3 մասն է հավասար  6-ի։ 6:2*3=9-Թ
  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։ 600-ո
  • Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի  յոթնապատիկը։ 7000-ւ
  • Գտիր 24000  և 120  թվերի քանորդը։24000  : 120=200  Մ
  • Ո՞ր թիվն է հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։ Ա
  • Ն
  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը։ 300-յ
  • Գտիր 24  թվի ամենափոքր  բաժանարարը։1-ա
  • Տուփում կան 100 կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի գնդիկներից։

299+100+1=400    -Ն

 

Հ
Ո
Վ
Հ
Ա
Թ Ո ւ Մ Ա Ն Յ Ա Ն
Ն
Ե
Ս
Posted in Մաթեմատիկա

Գումարման և Բազմապատկման զուգորդական հատկությունները

 

Գումարման զուգորդական հատկությունը

  • Մի քանի գումարելիների գումարը չի փոխվի, եթե որևէ երկու հարևան գումարելիներ փոխարինվեն իրենց գումարով:

Այս հատկությունը կիրառում ենք մի քանի թվերի գումարն արագ հաշվելու համար:

Օրինակներ՝

600+830+70=600+(830+70)=600+900=1500 110+700+300+30=110+(700+300)+30=110+1000+30=1140 5340+60+494+6=(5340+60)+(494+6)=5400+500=5900

Առաջադրանքներ.

  • Հաշվիր՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից:
  • 400+540+60=400+(540+60)=400+600=1000
  • 425+392+8=425+(392+8)=425+400=825
  • 130+700+300+30=130+(700+300)+30=130+1000+30=1160
  • 4550+50+395+5=(4550+50)+(395+5)=5600+400=6000
  • 5580+20+496+4=(5580+20)+(496+4)=5600+500=6100
  • 340+800+200+19=340+(800+200)+19=340+1000+19=1359
  • 340+50+250=340+(50+250)=340+300=640
  • 364+36+280+20=(364+36)+(280+20)=400+300=700
  • 256+44+750+250=(256+44)+(750+250)=300+1000=1300
  • 280+170+30+20=(280+20)+(170+30)=300+200=500

 

Բազմապատկման զուգորդական հատկությունը

 

  • Մի քանի թվերի արտադրյալը չի փոխվի, եթե որևէ երկու հարևան արտադրիչներ փոխարինվեն իրենց արտադրյալով։

Այս հատկությունը կիրառում ենք մի քանի թվերի արտադրյալը արագ հաշվելու համար:

Օրինակներ՝

7‧60‧5=7‧(60‧5)=7‧300=2100

5‧5‧20‧9=5‧(5‧20)‧9=5‧100‧9=4500

  • Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից

173‧(2‧50 )=100*173=17300

(60‧50)‧70=3000*70=210000

( 5‧80)‧(50‧4)=400*200=80000

(60‧5)‧(6‧50)‧(6‧50)=300*300*300=27000000

7‧(50‧20)‧3 =1000*21=21000

(35‧2)‧(50‧80)=70*4000=280000

Posted in Մայրենի

26.02.19

Կարդա՛  Եղիշե Չարենցի «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում» բանաստեղծությունը:

Անհասկանալի բառերը, բանաստեղծության իմաստը բացատրել ենք դասարանում։

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Առաջադրանք՝

ա․Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  գր–իչ, դժ-գոհ, ան-կանոն, լճ-ակ, գնդ-իկ, մարդ-ուկ, մեծ-ական, գուն-ային, մեղմ-որեն, ընկեր-ուհի

բ․Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը ածանցները գունավորի՛ր։

Օրինակ՝  ան-զեն,  դժ-գոհ

Ան-գութ,  դժ-բախտ, դժ-գոհ, դժ-կամ, ան-տուն,  լճ-ակ, շն-իկ, գառնուկ, տնա-կան, ծով-ային, ուրախ-ալի,  մեղմա-բար, վեհ-որեն, աշակերտ-ուհի, կանաչ-եղեն։

Posted in Մայրենի

Արմատ, ածանց, հոդակապ

դասարան

25.02.19

Նորից կրկնե՛ք արմատ, ածանց, հոդակապ թեման, կան սովորողներ, որ  չեն պատկերացնում։

Առաջադրանք՝

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի անությունեղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներնընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

Ան-ամոթամպ-ոտ, քար-ոտ, օդ-ային, դժ-գոհհեռ-ավոր, բար-ություն, գրա-վոր, ան-որոշ,  տ-հաճ:

  1. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- Ամառ-ա-անոց ամառ-ային
ջերմություն, ջերմանավ- ջերմ-ությույն ջերմ-ա-նավ
նավահանգիստ, նավավար- նավ-ա-հանգիստ  նավ-ա-վար
վարիչ, վարել, ղեկավար- վար-իչ , վար-ել , ղեկ-ա-վար
հազարավոր, հազարամյակ- հազար-ա-վոր , հազարամյակ

  1. 3Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

Քարային , հողային , դասարան , երկարավուն , հերոսային ,սխալավոր

  1. Բառաշարքից առանձնացրո՛ւ հոդակապ ունեցող բառերը(կան բառեր,որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛րարմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկլայնարձակմրգահյութ,փորձանոթհողագունդ,արծթագործ,նախշազարդալրաղացհայազգիծաղկափոշինույնարմատծառատունկ:

Գրի՛ր 5 արմատ և դրանցով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

 

ծաղիկ-ծաղկավոր

ծաղկազարդ

 

գարուն-գարնանային

գարնանամուտ

 

օդ-անօդ

օդանավ

 

գույն-գունավոր

գունազարդ

 

տուն-անտուն

տնամերձ

Posted in Մաթեմատիկա

Գումարման ու բազմապատկման տեղափոխական հատկությունը

 

Գումարման տեղափոխական հատկությունը 

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

  • Այս հատկությունը օգտագործում ենք մի քանի թվերի գումարումն արագ հաշվելու համար։

Օրինակներ՝

120+135+80=120+80+135=335 750+30+870+250=750+250+30+870=1000+900=1900

Առաջադրանքներ

  • Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից։

150+200+250 =150+250+200=400+200=600

393+600+7+3000 =393+7+600+3000=400+3600=4000

796+200+4+450 =796+4+200+450=800+450+200=1450

38000+6550+2000=38000+2000+6550=40000+6550=46550

6480+224+500+20 =6480+20+224+500=6500+500+224=7224

12000+6214+8000=12000+8000+6214=26214

Բազմապատկման տեղափոխական հատկությունը

  • Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում:

 

 

Օրինակներ՝

50·32·20=50·20·32=32000

20·12·40·5=20·5·40·12=4000·12=48000

Առաջադրանքներ

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից.

20·218·50 =20*50*218=1000*218=218000

80·25·30·50 =80*50*25*30=3000000

30·34·50·20 =30*20*50*34=1020000

40·28·25=40*25*28=1000*28=28000

40·32·50 =40*50*32=64000

  • Հաշվի՛ր՝ արտահայտության արժեքը,

եթե a=80, b=50

ա) 20·80·70·50=20*50*80*70=80000*70=5600000

բ) 80·2·90·50=80*2*50*90=720000

Posted in Հայրենագիտություն

Ոսկերչություն-Արծաթագործություն

Ոսկերչություն-Արծաթագործությունը թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), նաև որոշ գունավոր մետաղներից, հաճախ՝ թանկարժեք քարերի (մարգարիտ, փիրուզ, ադամանդ, նռնաքար և այլն) համադրությամբ զարդերի (մատանի, ականջօղ, մանյակ, կրծքազարդ և այլն) և իրերի (անոթներ, սկահակներ, դաշույն և այլն) պատրաստման արվեստն է: 
Ոսկերչությունը զարգացման բարձր մակարդակի է հասել դեռևս Հին Եգիպտոսում, որտեղ գերազանցապես օգտագործել են ոսկին, մեղեսիկը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, նաև այլ նյութեր, կիրառել են դրվագման, փորագրման և «սառն արծաթապատման» եղանակները: 

Հին Հայաստանում նույնպես ոսկերչությունն ունեցել է բարձր մակարդակ. այդ են վկայում Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի, Արտաշատի, Սիսիանի, Վանաձորի, ինչպես նաև այլ վայրերի պեղումներից հայտնաբերված իրերը (ոսկե թաս, ոսկե պսակ, ականջօղեր, արձանիկներ, կրծքազարդեր, մեդալիոններ և այլն):

 

Հայ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, հատիկազարդման, մանրարուրքի և այլ եղանակների: Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել նաև Կիլիկյան Հայաստանում:

Ուրարտական շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում ոսկերչության մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը get-480x480պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղնաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։ Միջնադարյան Հայաստանում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք Դվինիպեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, ԱնինԿարսըԿաբինըՎանըԱրդվինըԱրտահանըԿ․ ՊոլիսըԵրզնկան, Երևանը, ԱլեքսանդրապոլըՇուշինԱխալցխան են։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին հայկական ոսկերչության մեջ մեծ տեղ են գրավել արծաթյա ոսկեզօծ մանրարուրք և սեադման եղանակներով պատրաստված աշխատանքները։ Արևելյան ՀայաստանըՌուսաստանի կազմի մեջ միավորվելուց հետո տեղի ունեցած ներգաղթի հետևանքով, բնակության նոր վայրերում՝ Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, Ախալքալաքում ստեղծվել են ոսկերչական հիասքանչ կենցաղային առարկաներ։
Երևանի ոսկերչական գործարանը (հիմնադրվել է 1964 թ-ին) արծաթից, ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից, նաև թանկարժեք քարերի (ադամանդ, շափյուղա, զմրուխտ և այլն) համադրությամբ արտադրում է մատանիներ, ականջօղեր, մանյակներ, ապարանջաններ, շղթաներ, ժամացույցի պատյաններ, հուշամեդալներ, հուշանվերներ և այլ իրեր: 
1998 թ-ին հիմնադրվել է Ոսկեգործների և ակնագործների միությունը: 
Նոր Հաճնում գործում է թանկարժեք քարերի մշակման արտադրամաս: Հայկական ոսկերչության զարգացմանը նպաստում են նաև Սփյուռքի հայ ոսկերիչները:

Հայ հայտնի ոսկերիչներից  է Բեդրոս Սեևաջյանը , նա Եթովպիայի ամենաճանաչված ոսկերիչներից մեկն է: Բեդրոս Սեևաջյանը ծնվել է 1918թ.,  մահացել ` 1977թ. :Նա եղել է շատ հայտնի ոսերիչ, նրա պատրաստած սկուտեղը, որը նվիրել են  Ելիզավետա երկրորդ թագուհուն հայտնի է ամբողջ աշխարհում :

 

 

Հայ ոսկերիչ Արա Ղազարյանը պատրաստել է աշխարհում ամենափոքր ոսկյա շախմատը: հայ վարպետի աշխատանքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Շախմատի ընդհանուր քաշը կազմում է 6.5 գրամ, ամենափոքր ֆիգուրը՝ զինվորը, 2 մմ է:

 

52789
Սևան Բիչակչի․ Ստամբուլի «մատանիների արքան» նունպես հայ է:Նա աշխարհում ակնագործության (ոսկերչության) ամենահայտնի վարպետներից մեկն է։Վերջին տարիներին աշխարհի տարբեր քաղաքներում՝ Լոնդոնում, Մայամիում, Սինգապուրում բացվել են Սևան Բիչակչիի անհատական ցուցահանդեսները։Նա թանկարժեք քարի ներսում տեղավորում է մարդկանց, բույսերի, կենդանիների, ինչպես նաև ամրոցների և այլ ճարտարապետական շինությունների պատկերներ։
Posted in Անգլերեն

February 26-March 1 Lesson 1

Lesson 1

Make up sentences looking at the pictures.

lets-go-3.png

The boys  watched a baseball game.

Grill practiced the violin.

The boy downloaded music.

The grill listened to the radio.

The children played a board game.

The children visited their grandparent.

d091d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9.png

I went to Tashir Pizza in yesterday ,  after them I went to play football. This morning I got up , and had a breakfast, after them I played computers games.

Write

Visited                 downloaded                played

listened                practiced                      watched

  1.  They watched a baseball game.
  2.  She downloaded music.
  3. They visited their grandparents.
  4. She listened to the radio.
  5. He practiced the violin.
  6. They played  a board game.
Posted in Մայրենի

Արմատ, ածանց,  հոդակապ

22.02.19

1.Սիրելի՛ սովորողներ, մենք ավարտեցինք «Կարդում ենք Հ․ Թումանյան» նախագիծը։ Կարծում եմ, այս հեղինակի գրած բանաստեղծությունները քեզ դուր եկան։ Սկսում ենք«Կարդում ենք Եղիշե Չարենց» թախագիծը։

2.Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»բանաստեղծությունը:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

3.Բառագիտություն. արմատ , ածանց, հոդակապ։ Ներբեռնի՛ր, կարդա  և սովորիր տեսական մասը, կատարիր առաջադրանքները։

 

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

Ան-ամոթ, ամպ-ոտ, քար-ոտ, օդ-ային, դժ-գոհ, հեռ-ավոր, բար-ություն, գրա-վոր, ան-որոշ,  տ-հաճ:

  1. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- Ամառ-ա-անոց ամառ-ային
ջերմություն, ջերմանավ- ջերմ-ությույն ջերմ-ա-նավ
նավահանգիստ, նավավար- նավ-ա-հանգիստ  նավ-ա-վար
վարիչ, վարել, ղեկավար- վար-իչ , վար-ել , ղեկ-ա-վար
հազարավոր, հազարամյակ- հազար-ա-վոր , հազարամյակ

  1. 3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

Քարային , հողային , դասարան , երկարավուն , հերոսային ,սխալավոր

  1. Բառաշարքից առանձնացրո՛ւ հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծթագործ,նախշազարդ, ալրաղացհայազգի, ծաղկափոշինույնարմատ, ծառատունկ: