Posted in Բնագիտություն

Ամփոփիչ հարցեր

1* Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ :Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։
Ֆիզիկական երևույթներ են մեխենիկական գոլորշիացումը, անձրևը։

2 * Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
Քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ է մանրացում, խառնում և տաքացում։

3 * Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
Սառը ջրով հանգցնելը որի դեպքում այրվող արարկան սարում է և հանգում։

4 *Ի՞նչ է մեխանիկական շարժումը։Բանաձևը:
Մեխանիկական շարժման բանաձևը S=V:T
Մեխանիկական շարժումը այն է, որ ժամանակի ընթացքում մարմինը փոխում է իր դիրքը այլ մարմնի նկատմամբ։

5 * Մարմինների ձեւափոխության ի՞նչ տեսակներ կան:
Հավասար, անհավասար, դանդաղ, արագ կորգիծ, ուղագիծ․

6 * Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։
Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վար կիրառված ուժի մեծությունից։

7 *Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Մարմնիերը ջերմային հավասարակշռության վիճակում են երբ նրանց ջերաստիճանները հավասարվում են։

9 *Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին։ Ինչո՞ւ։
Որովհետև կենդանիների քայլելուց մարդը ավելի ուժեղ կլսի նրա քայլքի ձայնը:

10 * Ի՞նչ է բջիջը : Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվացքների տարրական միավոր է, օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Բջիջի բաղադրությունը․ ազոտ N, ածղածին C, ջրածինը H2, և թթվածինըO2․

11* Ի՞նչ է ֆոտոսիթեզը :Սահմանե՛ք ավտոտրոֆ եւ հետերոտրոֆ օրգանիզմներ հասկացու­թյունները :
Ֆոտոսիթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է :

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։

Հետերոտրոֆներ , Ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէների զգալի մասը, սնկերը, որոշ մակաբույծ բույսեր, գրեթե բոլոր կենդանիները, ինչպես նաև մարդը հետերոտրոֆներ են։ Կան կենդանի օրգանիզմներ, օրինակ՝ գիշատիչ բույսերը, որոնք ավտոտրոֆ նյութափոխանակության հետ միասին օժտված են նաև հետերոտրոֆով։

Posted in Բնագիտություն

Արտազատություն

1.Ի՞նչ է արտազատությունը:
Նյութափոխանակության ոչ պիտանի նյութերի՝ արգասիքների, թունավոր նյութերի, ջրի, հանքային աղերի և նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է   արտազատություն։
2.Ո՞ր նյութերն են արտազատվում:
Ոչ պիտանի նյութերը՝ արգասիքները, թունավոր նյութերը, ջուրը, հանքային աղերը,գազը։
3.Ի՞նչ նշանակություն ունի արտազատությունն օրգանիզմում:
Բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվում են ավելորդ, ոչ պիտանի նյութեր, ջուր, գազ, այսինքն թափոններ, որոնցից պետք է ազատվի օրգանիզմը։
4.Ինչո՞վ է տարբերվում արտազատությունը բույսերի եւ կենդանիների մեջ:
Բույսերն արտազատության օրգաններ չունեն։ Գործառույթը կատարվում է գեղձային մազիկների շնորհիվ։ Իսկ կենդանիներն ունեն արտազատակա օրգաններ ՝ երիկամները, մաշկը, թոքերը, ստամոքս-աղիքային ուղին։
5.Ի՞նչ գործառույթ է կատարում երիկամը:

Երիկամները արյան միջից հեռացնում են ոչ պիտանի նյութերը։ Երիկամներից մեզը միզածորանների միջոցով գնում է միզապարկի մեջ, այնտեղից էլ դուրս է գալիս օրգանիզմից։
6.Ձեր շրջապատի ո՞ր բույսերի տերեւաթափն է ավելի երկար ընթանում:

Posted in Բնագիտություն

Պատասխանի՛ր հարցերին և փորձի՛ր վերհիշել

1.Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:
Նայել ինչ-որ անշարժ իրի և նայել այն իրին որը կասկածում ես շարժվում է թե ոչ, եթե նրանք իրար հանդեպ մոտիկանում կամ հեռվանում են նշանակում է որ այդ իրը շարժվում է ։

2.Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:
Բոլոր մարմինների տեղից տեղ տեղափոխվելը դա մեխանիկական շարժում է։
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է մյուս մարմինների նկատմամբ։

3. Ներկայացրե՛ք ձեր շրջապատում հանդիպող հալման եւ պնդացման երեւույթների
օրինակներ:
պնդացման – ջրի վերածվելը սառույցի
հալման – սառույցի ջրի վերածվելը

4. Ո՞ր երեւույթն է կոչվում եռում: Ինչո՞վ է եռումը տարբերվում գոլորշացումից:
Եռումը երբ ջուրը բյթբյթում է, իսկ գլոշիացման ժամանակ դառնում է գոլոշի:

Posted in Բնագիտություն

Շնչառություն

1.  Ի՞նչ  է  շնչառությունը:
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության հետևանքով առաջացած ածխաթթու գազի հեռացումը:

2. Ի՞նչ  դեր  ունի  շնչառությունը  բույսերի  և կենդանիների  կյանքում:
Թթվածինը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բարդ օրգանական նյութերի օքսիդացմանը , որի արդյունքում անջատվում է էներգիա:Իսկ էներգիան կյանքի հիմնական աղբյուրն է:

 3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։

Թոքեր,խռիկներ,մաշկ,օդատար խողովակներ:

Posted in Բնագիտություն

Ապրիլ 26-28 Հարցեր

1.Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
Սննդառությունը դա սնունդը ընդունելու պրոցեսսն է:Այո, բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են:

2. Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
Սննդանյութը դա մարդու սնունդն է:Կենդանի օրգանիզմները օգտվում են սննդանյութերից, որպեսզի ուժ ունենան:

3. Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում: 
  2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների: 
  3. Ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

4. Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզիշնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
Ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից՝  լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացնում է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ:

5. Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
Բույսերի կողմից ֆոտոսինթեզի գործընթացը կարգավորող քլորոֆիլը, որն ունի շատ բարդ կառուցվածք:Արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը, որը ևս ունի շատ բարդ կառուցվածք,Հատիկավորներում պարունակվող օսլան,Բույսերի հիմքը հանդիսացող բջջանյութը:

6. Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
Ավտոտրոֆներ– էներգիա են ստանում արևից:Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:
Հետերոտրոֆներ – էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:

Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

7. Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսերկան: Ներկայացրե՛ք օրինակներ:
Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն  խոտաբույսերը, թփերը, թփիկները, , որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ՝ նաև այլ մանր կենդանիներ, և օգտագործում որպես լրացուցիչ սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես՝ արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է:Նրանք  որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն:

8. Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններկան:

9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները և հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
Ավտոտրոֆ – մարդ և բույս
Հետերոտրոֆ – կենդանիները և մարդիկ

10. Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
Այո, պետք է պահպանել գիշատիչներին, որովհետև եթե չլինեն գիշատիչները սննդային շղթան ամողջական չի լինի:

11. Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք, թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում:

Posted in Բնագիտություն

Դասարանական 1

  1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։
    Օրգանների ամբողջականությունից։
  2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ
    սննդանյութ։
    Նա դանդաղ կմեծանա։

3. Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։
Մտածե՛ք

Չի աճի
4. Ի՞նչ տեղի կունենա բույսի հետ, եթե վնասակար միջատները ոչնչացնեն բոլոր տերեւները:

Այդ բույսը լուսասինթեզ չի կարող անել, բայց աճը չի ավարտվի, բայց ավելի դանդաղ կաճի։

Posted in Բնագիտություն

Ծաղիկ , սերմ , պտուղ

  1. Ի՞նչ են ծաղիկը, պտուղը, սերմը:
    Դրանք բույսի գեներատիվ օրգաններն են:
  2. Ինչի՞ց են առաջանում պտուղները եւ սերմերը:
    Ծաղիկից
  3. Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:
    Նրանց վիջոցով են բազմանում բույսերը։
  4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:
    Ջուր , արև , հող։
  5. Ինչո՞ւ սերմերը կարող են պահպանվել երկար ժամանակ:
    Նրանք ունեն պաշտպանիչ շերտ։
  6. Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:
    Սնունդի և հողագործության համար։
Posted in Բնագիտություն

ԸՆՁՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՑՈՂՈՒՆ, ՏԵՐԵՎ

1.Ի՞նչ է ընձյուղը:
Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:
2.Ի՞նչ է գտնվում ընձյուղի գագաթում:
Ընձյուղի գագաթին գտնվում է գագաթային բողբոջը:

3.Ի՞նչ նշանակություն ունի ընձյուղը բույսի համար:
Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը: Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:
4.Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:
Ցողունը բույսի առանցքային օրգանն է: Ցողունները լինում են՝   փայտացած,  խոտայինսողացող,  փաթաթվող, մագլցող և այլ տեսակի։
5.Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
Ցողունի  միջոցով  ընձյուղն իր տերևները  և բողբոջները ուղղում է դեպի արևը և ցողունը կատարում է հենարանային դեր։Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն։
6.Ի՞նչ է տերեւը: Ինչի՞ց է կազմված:
Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:Տերևը ապահովում է բույսի սննդառությունը: Տերևը կազմված է տերևակոթունից  և  տերևաթիթեղից։

Posted in Բնագիտություն

Ծաղկավոր բույասեր

  1. Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:
    Ծաղկավոր բույսը այն է որը ունի իսկական ծաղիկ։
  2. Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:
    Արմատ , ընձյուղ , ծաղիկ , սերմ,պտուղ
  3. 3. Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:
    Արմատը ամրացնում է բույսը հողին և քաշում է իր մեջ բոյսին բետք եկող նյութերը։
  4. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում:
    շնչող , օդային , հենարանային , հիմնական արմատներ
  5. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր
    շրջապատի ծանոթ բույսերը:
    Իմ շրջամատում շատ է խոտը (Խատուտիկը) և ծառը
    Ծառի արմատը հենարանային ։
    Խոտի (Խատուտիկինը) առանցքային է։