Posted in Մայրենի, Մարմնակրթություն

Արամի նախագիծը

Ֆուտբոլի առաջին միասնական կանոնները ձևավորվել են մասնավոր դպրոցներում, ինչպես նաև Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների թիմերում։ Ֆուտբոլային կանոնների լավացման առաջին փորձը եղել է 1846 թվականին, երբ հրապարակվեց «Քեմբրիջյան կանոնները», որն արժանացել է շատ ակումբների հավանությանը։ Ներկայիս Ֆուտբոլային ասոցիացիան հիմնված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի վրա, որը ձևավորվել է 1863 թվականին Անգլիայում գնդակով խաղերի բազմաթիվ ձևերի ստանդարտացման ջանքերի շնորհիվ։ Դա հնարավորություն տվեց, որ ակումբների հանդիպումներն ընթանան առանց վեճերի և կռիվների։ Ասոցիացիայի հինգերորդ հանդիպումից հետո ռեգբիի և ֆուտբոլի կանոնների միջև բախում է տեղի ունեցել։ Այն ժամանակ ֆուտբոլային ակումբները անկախ էին և կանոնները հաստատվում էին խաղը սկսելուց առաջ ընդհանուր համաձայնության գալով։Ֆուտբոլն օլիմպիական մարզաձև է դարձել 1900 թվականի երկրորդ ամառային Օլիմպիական խաղերից հետո:

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին ...