Posted in Քիմիական տարեր

Բոր (քիմիական տարր)


Բոր  տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 5, ատոմական զանգվածը՝ 10,811: Բորը р տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 1s22s22p:Բնության մեջ հանդիպող բորը բաղկացած է երկու կայուն իզոտոպներից՝ 10B (19%) և 11В (81%)։ Հայտնի է ավելի քան բորի 10 ալոտրոպ ձևափոխություններ։Բորը ստանում են բնական բորատներից։ Նախ ստանում են բորաթթու, բորատները լուծելով տաք ջրում կամ ծծմբական թթվում, ապա ջրազրկելով ստանում են բորաթթվի անհիդրիդը։ Վերջինը վերականգնում են մագնեզիումով։Խառնուրդներից մաքրում են ալկալիական և ֆտորաջրածնական թթուներով։ Ստացվում է մուգ մոխրագույն փոշի։