Posted in Մայրենի

«Իմ ձեռքբերումներն ու կորուստները»

Այս տարի ես տեղափոխվել եմ այս դպրոց , և այս կիսամյակ ես շատ լավ ընկերներ ձեռք բերեցի , ունեմ լավ և բարի ուսուցիչներ , ովքեր ինձ շատ բաներ են սովորեցնում , ես ունեցել եմ բլոգ , էլեկտրոնային հասցե ,դրանք իմ ձեռքբերումներն են ,իսկ կորուստները՝ իմ հին դպրոցի դասընկերների հետ քիչ եմ հանդիպում և շատ եմ կարոտում նրանց:

Posted in Մաթեմատիկա

Թվի պատիկ

Պատիկ և բաժանարար

  • Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

4։2=2, ուստի 4-ը 2-ի պատիկ է։ 4-ը 2-ի կրկնապատիկն է։ 6։2=3, ուստի 6-ը 2-ի պատիկ է։ 6-ը 2-ի եռապատիկն է։ 8։2=4, ուստի 8-ը 2-ի պատիկ է։ 8-ը 2-ի քառապատիկն է։ 11։2=5(1մն․), ուստի 11-ը 2-ի պատիկ չէ։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․

  • ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։
    • Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝

16-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 16-ը բաժանվում է առանց մնացորդի։

16։1=16, ուստի 1-ը 16-ի բաժանարար է։ 16։2=8,    ուստի 2-ը 16-ի բաժանարար է։ 16։4=4,       ուստի 4-ը 16-ի բաժանարար է։ 16։8=2,      ուստի 8-ը 16-ի բաժանարար է։ 16։16=1, ուստի 16-ը 16-ի բաժանարար է։ 16։5=3(1մն․), ուստի 5-ը 16-ի բաժանարար չէ։ 16-ի բաժանարար են՝ 1,2,4,8,16

  1. ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 16-ը։

 

Առաջադրանքներ

  1. Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 5-ի պատիկ ամենափոքր թիվը։

5,10,15.20,25,30

 

  1. Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։

3,6,9,12,15,18,21

 

  1. Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։

4,8,12,16,20,24,28,32

 

  1. Ասա 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։

6,12,18,24,30,36,42,48,54

 

  1. Ասա 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 50-ից։

56,63,70,77

 

  1. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։

 

1,2,4,5,10,20                                                              1,20

  1. Քանի՞ բաժանարար ունի 15-ը, ո՞ր թվերն են դրանք։

1,3,5,15-4 հատ

 

  1. Ո՞ր թիվն է 24-ի ամենամեծ բաժանարարը։

24

 

  1. Թվարկիր 10-ի բոլոր բաժանարարները։

1,2,5,10

  1. Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։

1,20

 

  1. Թվարկիր 40-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 40-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։

1+62=63

  1. Գտիր 62 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1+62=63

 

  1. Գրեք թվեր, որոնք բաժանվում  են և՛ 5-ի, և՛ 2-ի։

10,20,30,40,50,60,70,80,90,100

 

  1. Գրեք 2-ի պատիկ մի  քանի թիվ։

2,4,6,8,10,12,14,16,18,20

 

  1. Գրեք 8-ի  պատիկ մի քանի թիվ։

8,16,24,32,40,48,56

 

  1. Գրեք 15-ի  պատիկ մի քանի թիվ։

15,30,45,60,75

 

  1. Գրեք 6-ի  պատիկ մի քանի թիվ։

6,12,18,24,30,36,42

Posted in Մայրենի

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց

 

ՄեսրոպКартинки по запросу մաշտոց Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այն, որ հոր անունը Վարդան է։ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ: Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:

 

Կազմի՛ր 5 հարց, որոնք դասարանում պետք է ուղղես ընկերներիդ։

1.Ով է եղել Մեսրոպ Մաշտոցը:                                                                                         Հայկական այբուբենի ստեղծողը:

2.Ինչ լեզուներ  է իմացել Մեսրոպ Մաշտոցը:                                                                                    (Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները:)

3.Որ թվականներին  է ծնվել և մահացել Մեսրոպ Մաշտոցը:  (362-440)

4.Որ թվականին է  Մեսրոպ Մաշտոցը ստեղծել Հայկական այբուբենը:                       Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը:

5.Գրության որ ուղությունն է սահմանել Մեսրոպ Մաշտոցը:                                      գրության՝ ձախից աջ ուղղությունը:

 

Posted in Մաթեմատիկա

Մոգական քառակուսի 4×4

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 34 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

13 8 12 1
   3 10 6 15
2 11 7 14
16 5 9 4

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 50 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

13 9 19 8
20 7 14 9
6 17 12 15
11 16 5 18

 

Posted in Մաթեմատիկա

Ամանորյա խնդիրներ

  1.    Ամանորյա եղևնու վրա կա 55 խաղալիք , կարմիր և կանաչ : Կանաչները 3 ով ավել են կարմիրներից: Որքան կարմիր և կանաչ խաղալիք կա :

55-3=52

52:2=26

26+3=29

Պատ՝. 26 և 29:

2.    Տատիկը որոշեց իր 55 կոնֆետները բաժանի իր 2 թոռնիկներին:Ինչքան կմնա տատիկին:

55:2=27(1 մնացորդ)

Պատ՝. 1 կոնֆետ

3.     4-2 դասարանում կա 24 աշակերտ: Ամանորյա հանդեսին մասնակցեց աշակերտների կեսը , քանի աշակերտ չմասնաքցեց:

24:2=12

Պատ 12 աշակերտ

4.      Ձմեռ պապը բերել էր 33 նվեր , նվերները բաժանելուց հետո պարկում մնաց բերված նվերներից 3-անգամ պակաս: Քանի նվեր մնաց պարկում:

33:3=11

Պատ՝. 11 նվեր

Posted in Մայրենի

«Իմ բլոգը․ առավելություններ, թերություններ» 

«Իմ բլոգը․ առավելություններ, թերություններ» վերնագրով կատարի՛ր բլոգային փոքրիկ ուսումնասիրություն։

Հուշող հարցեր՝

Որքանո՞վ է համապատասխանում բլոգդ՝ բլոգին ներկայացվող պահանջներին։

Բլոգումդ յուրաքանչյուր առարկա ունի՞ իր բաժինը։

Բլոգումդ կա՞ քո մասին փոքրիկ պատում, նկար։

Քեզ ամենից շատ դուր եկած բլոգային նյութը, պատումը։

1-10 միավորանոց սանդղակով ինքդ գնահատի՛ր քո բլոգը։

Աշխատանքդ հրապարակի՛ր մայրենիի բաժնում։

 

Ես Վռամն եմ, սովորում եմ 4.2-ում : Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  , այստեղ մենք մեր բլոգները ունենք : Իմ բլոգում ամեն առարկա ունի իր բաժինը, այնտեղ կա իմ մասին ներկայացնող պատում :Ինձ ամենից շատ դուր է գալիս այն աշխատանքը, որտեղ ես պատմեցի թե ոնց դարձա սեբաստացի:

Ես Սեբաստացի եմ

Ես իմ բլոգը  1-10 միավորանոց սանդղակով  գնահատում եմ 9:

Posted in Ռուսերեն

Новогодняя сказка

Новогодняя сказка

В лесу, около дома лесника, росла´красивая Ёлочка.

Однажды летом прилетела Сорока, села на её веточку и стала качаться.

  • Пожалуйста, не качайся! – попросила Ёлочка. – Ты сломаешь мои веточки.
  • Ну и что? – сказала Сорока. – Тебя всё равно срубят под Новый год!
  • Кто меня срубит? Зачем? – спросила Ёлочка.
  • Разве ты не знаешь? Под Новый год люди приходят за ёлкой! А ты растёшь у всех на виду´! – сказала Сорока и улетела.

В страхе прожила Ёлочка о´сень.

Ель зелёная в лесу Разрослась во всю красу, Но зима пришла – и вот Ель в лесу всё слёзы льёт.

Зимой её всю засыпало снегом.

– Это даже хорошо! – обрадовалась Ёлочка. – Теперь меня никто не увидит!

Однажды Ёлочка увидела человека. Он подошёл к ней и сильно встряхнул её.

Упал с Ёлочки снег. Она расправила свои пушистые, зелёные ветви.

–Какая ты красавица! – сказал человек и улыбнулся.

Ёлочка потеряла сознание. Когда она пришла в себя, то ничего не могла понять: она была жива и стояла на том же месте. Только на её веточках висели лёгкие стеклянные цветные шары´.

В первый день Нового года, лесник и Саша пришли´ к Ёлочке.

  • Ты хорошо придумал, папа. Это будет наша новогодняя Ёлочка! Мы будем украшать её каждый год, – сказал сын отцу´.

 

 

Крокодил Гена живёт в Африке. Там не бывает зимы. Прочитаем сообщение, которое он прислал из Африки.

Сообщение

Никогда не видел ёлки. Что за дерево? Скажите! Вы подробно изложите. Адресуйте просто: НИЛ. С Новым годом!

Крокодил

Нарисуй( paint/ от руки) для крокодила Гены новогоднюю ёлку. Расскажи о ней.

Дорогой Крокодил Гена ёлочка это Зеленое дерево который люди Под Новый год украшают разноцветными стеклянными шарами. И под ним Дед Мороз оставляет наши подарки.

Врам.104367179

Дополнительное письменное задание — до 46