Posted in Մայրենի, Իմ մասին

Հաշվետվություն

Ես Վռամն եմ , այս տարի մենք տեղափոխվեցինք Միջին դպրոց : Այս տարի դասերը տասնհինգ օր ուշ սկսեցին , քանի որ համաճարակը շարունակվում էր : Հենց սկսեցինք դպրոց հաճախել , պատերազմ սկսեց և բոլորի ուշադրությունը շեղեց , դասերը սկսեցին անհավես անցնել : Հետո համաճարակը թեժացավ և մենք նորից սկսեցինք հեռավար սովորել:Պատերազմը թեժանում էր , չնայած համաճարակ էր , բայց բոլորը փորձում էին օգնել բանակին և Արցախին:Ես և իմ մայրիկն էլ օգնում էինք քողարկող ցանցեր գործել:Մենք չգիտեինք ինչին հետևել համաճարակին , պատերազմին թե դասերին:Այս ամենի պատճառով ճամփորդություններ շատ քիչ եղան , բայց ես հույս ունեմ որ նոր տարում խաղաղություն և առողջություն կլինի և մենք նորմալ դոպրոց կգնանք , կշփվենք մեր ընկերների հետ և շատ կճանփորդենք:

Posted in Իմ մասին

Բարև, ես Վռամն եմ

Ես Վռամն եմ,  սովորում  եմ  չորրորդ  դասարանում: Ես  շախմատի եմ գնում և շատ եմ սիրում  շախմատ խաղալ:Իմ դպրոցը փոխել ենք , գիտեմ , որ կարոտելու եմ իմ հին դպրոցի ընկերներին , բայց  ես նրանց հետ կհանդիպեմ այգում: Ես շատ աշխույժ եմ , ուզում եմ կառատե պարապել:Նաև ուզում եմ ռոբոտաշինությամբ զբաղվել:Հուսով եմ ,որ նոր դպրոցում ես շատ նոր ընկերներ  կունենամ  , և շատ հետաքրքիր  բաներ կսովորեմ: