Posted in Հայրենագիտություն, Ձմեռային ճամբար

Ազգային ավանդական խաղեր Յոթ քար

Յոթ քար

Խաղում են հիմնականում փոքրերը՝ տղաներն ու աղջիկները։ Խաղի համար անհրաժեշտ է գնդակ, յոթ տափակ քար և ազատ տարածություն։

Խաղում են երկու թիմով՝ իրար դեմ։ նախ՝ գծում են շրջան, որի մեջ յոթ քարերը շարում են իրար վրա։ Ապա՝ վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները որոշ հեռավորությունից հերթով գնդակով խփում են քարե բուրգին։ Երբ բուրգը քանդվում է, խաղացողը փռում է քարերը և վազում գնդակի հետևից։ Գնդակը հայտնվում է երկրորդ թիմի ձեռքում։ Առաջին թիմի խնդիրն է քարերը դասավորել նախնական դիրքով։ Երկրորդ թիմի խաղացողները պետք է խանգարեն նրանց՝ կրակելով, այսինքն՝ գնդակով խփելով առաջին թիմի խաղացողներին։ Եթե խաղացողը բռնում է գնդակն օդում, կարող է այն հեռու նետել և դուրս չգալ խաղից։ Կարող է լինել նաև ինքնազոհություն՝ խաղացողը, ում կպչում է գնդակը, կարող է այնպես անել, որ գնդակն անդրադառնալով իրենից հեռու թռչի, իսկ ինքը՝ դուրս գա խաղից։

Քարերը լրիվ դասավորելուց հետո առաջին թիմից մեկը պետք է ձեռքը դնի քարին և հաշվի մինչև 40-ը։ Եթե հաշվարկը կիսատ է մնում, այսինքն՝ նրան գնդակով խփելով հանում են խաղից, ապա մյուս թիմակիցը շարունակում է հաշվել։ Եթե նրանց հաջողվում է հաշիվն ավարտին հասցնել, ապա առաջին թիմը ճանաչվում է հաղթող, իսկ եթե երկրորդ թիմին հաջողվում է հեռացնել հակառակորդի բոլոր խաղացողներին, ապա խաղի արդյունքում նա է հաղթող ճանաչվում։

Posted in Մաթեմատիկա

30.01.2019 Պարապմունք 61․

Հարցերի քննարկում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

  1. Եթե արկղի մեջ եղած դդումների  կեսին  գումարենք  ամենափոքր  եռնիշ  թվի  1/10 մասը, կստանանք 110։ Որքա՞ն  դդում կար արկղում։                                                                           100:10=10                                                                                                                                110-10=100                                                                                                                                      100*2=200                                      Պատ՝. 200  դդում

2.Դդմապուր պատրաստելու համար անհրաժեշտ է  200 գ կաթ,  100 գ դդում, բրնձի զանգվածը կազմում է  դդումի զանգվածի      1/ 4 մասը, շաքարավազը 15 գ-ով  պակաս  է բրնձի զանգավածից։Որքա՞ն շաքարավազ է անհրաժեշտ  դդմապուր  պատրաստելու համար։

100:4=25                                                                                                                                                  25-15=10                               Պատ՝. 10 գ

Սովորողները Ղափամայի ծեսին որոշեցին ղափամա պատրաստել։ Բաղադրատոմսը իմանալու համար նրանք պետք է լուծեն այս խնդիրը։

3․ Ղափամա պատրաստելու համար անհրաժեշտ է 3/2  կգ ամբողջական դդում, 70 գրամ բրինձ, նույնքան կարագ, շաքարավազի զանգվածը  50 գրամով  պակաս էր  կարագի զանգվածից, չամիչի զանգվածը  5 գ-ով ավելի էր  շաքարավազի զանգվածից, խնձորի զանգվածը շաքարավազի զանգավածի վեցապատիկն է։ Գտեք խնձորի, չամիչի զանգվածը։ Դդմի զանգվածը արտահայտեք գրամներով։

1000:2*3=1500 գ  դդում

70-50=20 գ շաքարավազ

20+5=25 գ չամիչ

20*6=120 գ խնձոր                                Պատ՝. 120 գ խնձոր , 25 գ չամիչ , 1500 գ  դդում

4․ Դդումը ջեռոցում  խորովելու համար, այն սկզբում բաժանեցին 12 հավասար մասերի։  Անին կերավ այդ դդումի 3/12 մասը, իսկ Արամը՝ 1/12 մասը։ Դդմի ո՞ր մասն ավելացավ։

12-3-1=8                                                    Պատ՝. 8 /12 մասը

 

Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության երկրորդ մասը.

Մաս 2-րդ

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել, այնպես որ,  «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը  նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Առաջադրանք՝

ա.Քո դպրոցն համեմատի՛ր  Թումանյանի դպրոցի  հետ և գրի՛ր փոքրիկ պատում:

Թումանյանի դպրոցում կա միայն մեկ վարժապետ , որը միշտ ծեծում և վիրավորում  էր երախաներին ,նա շատ դաժանն էր: Իսկ մեն դպրոցում կան տարբեր ուսոցիչներ , որոնք  շատ բարի են , նրանք մեզ ոչ ծեծում են , ոչ վիրավորում , նրանք միայն ջղայնանում են մեր վատ վարքի ժամանակ:

բ.Վարժ կարդալ սովորի՛ր հետևյալ բանաստեղծությունները, պետք է միասնական ընթերցենք: Բանաստեղծությունները ներբեռնի՛ր հեռախոսումդ, կամ՝ նկարի՛ր, որ ընթերցելիս լինի ձեռքիդ:

Հովհաննես Թումանյան

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։

 Կոմիտաս

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Հովհաննես Թումանյան

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես                                                                                                         Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,                                                                                                                Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

 

 

Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության առաջին մասը։

Մաս 1-ին

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե որտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս` Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում,  թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

 

Առաջադրանք՝  Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

ազնվական-կռթված,կիռթ,ազնիվ տոհմ:

ամենավաղ – ամենաշուտ

առատաձեռն – ունեցածը հեշտությամբ տվող:

պակասավոր գյուղացի – աղքատ գյուղացի

չոնգուրի – Արևելյան երաժշտական գործիք:

ճախարակ – բուռդը թել վերածելու գործիք:

տիրացու – Եկեղեցական ստորին պաշտոնյա՝ սարկավագից կրտսեր, դպիր:

վարժապետ – ուսուցիչ

օթախ – սենյակ

պռունկ – շռթունք

Posted in Բնագիտություն

Ղափաման 

Ղափաման Արևելյան Հայաստանի ավանդական կերակուր է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր Տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով և այլն, լցոնած դդում։ Ղափաման պատրաստել են նաև ընկերային հավաքույթների ժամանակ:

Պատրաստում

Վերցնել միջին չափի դդում, գլխիկը կլորավուն կտրել, հեռացնել միջուկն ու սերմերը։ Միջուկն առանձնացնել սերմերից, մանր կտրատել, ավելացնել խաշած բրինձ, չամիչ, մանր կտրատած խնձոր, սալոր կամ սալորաչիր, շաքարավազ կամ մեղր, մեկ բաժակ ծեծած ընկույզ կամ նուշ, աղ դարչին և լավ խառնել։ Այնուհետև դդումի պատերին ներսի կողմից յուղ քսել և այդ խառնուրդով լցոնել դդումը։ Այնուհետ փակել դդումից կտրված կափարիչով։ Լցոնած դդումը եփել ջեռոցում։

Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անրջային, թեթևասահ, եդեմային, շաղ, բուրմունք բառերը:

անրջային – ցանկալի , երազանքային

թեթևասահ – թեթև սահել

եդեմային – դրախտային

շաղ – բույսերի վրա կուտակված ջրի կաթիլներ

բուրմունք – լավ հոտ

  1. Վերնագիր բանաստեղծությունը՝Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
    Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
    Անըրջային, թեթևասահ
    Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
    Ահա բացվեց թարմ առավոտ
    Վարդ է թափում սարին-քարին,
    Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
    Շընչում բուրմունք եդեմային։

    Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա                                                                                              Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
    Շըվին փըչեց հովիվն ահա―
    Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
    ա․ մեկ բառով                                Սարերում
    բ․բառակապակցությամբ              Սարի վըրա
    գ․նախադասությամբ                     Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

  2. Կազմի՛ր նախադասություններ  թարմ, շվի, բուրմունք, շաղ բառերով:

Գարնան առաջին օրը այգում թարմ օդ էր:                                                                                             Հովիվը դաշտում շվի էր նվագում:                                                                                                           Մի գարնանային առավոտ շաղ էր նստաել այգու խոտերի և ծաղիկների վրա , իսկ օդում                 ծաղիկների բուրմունքն էր տարածվել:

 

Posted in Մայրենի

Դեկտեմբերի 28-հունվարի 8

1.Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։

Արձակուրդի ընթացքում ես գիրք չեմ կարդաձել, նայել եմ Սանթա Պաուս ֆիլմը:

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:

Մեր տանը Ամանորյա ավանդույթ է տարին ճանապարհել և դիմավորել տանը մեծ սեղանի շուրջը , սեղանին դնում ենք տոնական սպասք , ավանդական տոնական ուտեստներ , իրար մաղթում ենք լավ տարի , առողջ տարի : Այս տարի մենք խախտեցինք մեր ավանդույթը և Ամանորը  դիմավորեցինք Թբիլիսիում :

3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ և  դրա միջոցով ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղի՛ր բարեմաղթանքներ (կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։

 

 

Posted in Մայրենի

«Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» 23.01.19

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Գ և Դ մասերը, էջ 17-20:

Առաջադրանք՝ Կատարի՛ր 3-րդ և 5-րդ  առաջադրանքները, էջ 21:

Առաջադրանք՝ 3

Ըստ հետևյալ վերնագրի համառոտ պատմիր:

ա) Փինաչի Հասանը

Հասանը փինաչիություն էր անում , հետո գալիս էր տուն ու քեֆ էր անում , իր վաստակած գումարի մի մասը տալիս էր երաժիշտներին , եկած հյուրերին էլ սիրով հյուրասիրում էր:

բ) Ջրավաճառ Հասանը

Երբ Հասանը դարձավ ջրավաճառ նա շարունակում էր նույն ձևով քեֆ անել , իր վաստակած գումարի մի մասը տալիս էր երաժիշտներին , եկած հյուրերին էլ սիրով հյուրասիրում էր:

գ) Հասանը պալատում

Երբ Հասանը պալատական դարձավ նրան տուն գնալիս գումար չտվեցին  և նա  ծախեց իր թուրը  , որ քեֆ անելու գումար ունենա , գումարի մի մասը տավեց երաժիշտներին , եկած հյուրերին էլ սիրով հյուրասիրեց:

դ) Վերջին փորձություն

Երբ թագավորը ասաց կտրիր հանցավորի գլուխը , նա շփոթվեց և դիմեց հնարամտության :Նա ասաց , – աստված եթե նա մեղավոր չե թող իմ թուրը փայտ դառնա , իսկ եթե մեղավոր է թող երկաթ մնա : Նա հանեց իր թուրը և թրի փոխարեն փայտ էր: Բոլորը զարմացան , իսկ թագավորը սկսեց ծիծաղել և ամեն ինչ պատմեց:

Առաջադրանք՝ 5. Ինչպես ես հասկանում հետևյալ արտահայտությունները:

աշխարհքի բան է. Ինչպես բռնես , ենպես էլ կերթա – ոնց տրամադրվես ետպես ել կլինի

երանի մարդու պակասը փողը լինի- ավելի լավ է փող չլինի քան խելք

 

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

  1. Գտիր 120  թվի  4/6  մասը։  120:6*4=80
  2. Գտիր 180  թվի  5/3  մասը։ 180:3*5=300
  3. Գտիր 240  թվի  6/40  մասը։240:40*6=36
  4. Գտիր 250  թվի  4/5  մասը։250:5*4=200
  5. Քանի՞ դեցիմետր  է  2/10 մետրը։ 10:10*2=2 դմ
  6. Քանի՞ մետր է  3/4 կմ-ը։1000:4*3=750 մ
  7. Քանի՞ սանտիմետր է 3/5 մետրը։ 100:5*3=60 սմ
  8. Քանի՞ րոպե է  4/6 ժամը։ 60:6*4=40 ր
  9. Քանի՞ ժամ  է  5/6 օրը։ 24:6*5=20 ժ
  10. Քանի՞ մետր է  3/10  կիլոմետրը։ 1000:10*3=300 մ
  11. Գտիր մետրի 3/5 մասը։ 100:5*3=60 սմ
  12. Արտահայտիր 2/3 ժամը րոպեներով։ 60:3*2=40 ր
  1. Ուղղանկյան ո՞ր մասը  գունավորված  չէ.6/10
  2. Տուփում կար 20 միատեսակ մատիտ։ Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։                                                                                                                          20:5*3=12                                                                                                                                        20-12=8                                      Պատ՝.  8  մատիտ
  1. Պիցցան բաժանեցին 8  հավասար մասերի։ Նարեին  տվեցին պիցցայի  5/8 մասը։ Պիցցայի ո՞ր մասը մնաց։                                                                                                                        8:8*5=5                                                                                                                                            8-5=3                                Պատ՝.  3/8  մասը
  1. Զամբյուղում կար 25 խնձոր, պապիկը թոռնիկներին  տվեց  դրանց  3/5 մասը, քանի՞  խնձոր  մնաց   զամբյուղում։

25:5*3=15                                                                                                                                                  25-15=10                             Պատ՝.  10 խնձոր