Posted in Մայրենի

Պիզայի աշտարակ 22.05.12

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնիչեն սակայն ենթադրվում է որ դա տեղի էունեցել ստորերկրյա ջրերիպատճառով որոնք զգալիորենփափկեցրել են գետինը կամ էլաշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)

Ընկնող աշտարակ

  1. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր)

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
  2. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
  3. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի … կանգնած նայում էր, թե ինչպես են  իր … իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

Posted in Ռուսերեն

2018-2019

  1. https://mirzoyanvram.wordpress.com/2019/05/11/13-17-05-2019/
  2. https://mirzoyanvram.wordpress.com/2019/05/05/1467/
  3. https://mirzoyanvram.wordpress.com/2019/04/27/%d0%b7%d0%be%d1%80%d0%ba%d0%b8%d0%b9-%d0%b3%d0%bb%d0%b0%d0%b7/
  4. https://mirzoyanvram.wordpress.com/2019/04/24/%d0%bf%d0%b0%d1%81%d1%85%d0%b0/
  5. https://mirzoyanvram.wordpress.com/2019/04/19/22-26-04-2019/
  6. https://mirzoyanvram.wordpress.com/2019/04/11/%d1%82%d0%b5%d0%ba%d1%81%d1%82/
  7. https://mirzoyanvram.wordpress.com/2019/03/08/%d1%84%d0%b5%d0%b2%d1%80%d0%b0%d0%bb%d1%8c/
  8. https://mirzoyanvram.wordpress.com/2019/03/02/%d0%bd%d0%be%d1%81%d0%be%d1%80%d0%be%d0%b3/
  9. https://mirzoyanvram.wordpress.com/2019/02/23/%d0%ba%d0%b0%d0%ba-%d1%81%d0%b5%d1%80%d1%91%d0%b6%d0%ba%d0%b0-%d0%bd%d0%b0%d1%87%d0%b0%d0%bb-%d0%b4%d1%80%d1%83%d0%b6%d0%b8%d1%82%d1%8c-%d1%81-%d1%81%d0%be%d0%bb%d0%bd%d1%86%d0%b5%d0%bc-%d0%b8/
  10. https://mirzoyanvram.wordpress.com/2019/02/16/%d0%b7%d0%b0-%d0%be%d0%b1%d0%bc%d0%b0%d0%bd-%d0%b5%d0%b4%d0%b8%d0%bd%d0%b8%d1%86%d0%b0/
  11. https://mirzoyanvram.wordpress.com/2018/12/18/%d0%b2%d0%b0%d1%80%d0%b8%d0%b0%d0%bd%d1%82-2/
  12. https://mirzoyanvram.wordpress.com/2018/12/16/%d0%bd%d0%be%d0%b2%d0%be%d0%b3%d0%be%d0%b4%d0%bd%d1%8f%d1%8f-%d1%81%d0%ba%d0%b0%d0%b7%d0%ba%d0%b0/
  13. https://mirzoyanvram.wordpress.com/2018/12/11/%d0%bf%d1%80%d0%b5%d0%b4%d0%bb%d0%be%d0%b6%d0%b5%d0%bd%d0%b8%d1%8f-%d1%81%d0%be-%d1%81%d0%bb%d0%be%d0%b2%d0%b0%d0%bc%d0%b8-%d0%be%d0%b1%d1%89%d0%b5%d0%b3%d0%be-%d1%80%d0%be%d0%b4%d0%b0/
  14. https://mirzoyanvram.wordpress.com/2018/12/08/%d0%ba%d0%be%d1%82-%d0%b8-%d0%ba%d0%b8%d1%82/
  15. https://mirzoyanvram.wordpress.com/2018/11/24/%d0%bf%d1%80%d0%be-%d0%ba%d0%be%d0%b7%d0%bb%d1%91%d0%bd%d0%ba%d0%b0-%d0%ba%d0%be%d1%82%d0%be%d1%80%d1%8b%d0%b9-%d1%83%d0%bc%d0%b5%d0%bb-%d1%81%d1%87%d0%b8%d1%82%d0%b0%d1%82%d1%8c-%d0%b4%d0%be-%d0%b4/
  16. https://mirzoyanvram.wordpress.com/2018/11/18/%d0%b1%d1%83%d0%ba%d0%b2%d0%b0-%d1%82%d1%8b/
  17. https://mirzoyanvram.wordpress.com/2018/11/08/%d0%b0%d1%80%d0%b8%d1%81%d0%b0/
  18. https://mirzoyanvram.wordpress.com/2018/11/02/%d0%bc%d0%be%d0%b8-%d0%be%d1%81%d0%b5%d0%bd%d0%bd%d0%b8%d0%b5-%d0%ba%d0%b0%d0%bd%d0%b8%d0%ba%d1%83%d0%bb%d1%8b-%d0%b2%d0%b8%d0%b7%d1%83%d0%b0%d0%bb%d1%8c%d0%bd%d1%8b%d0%b9/
  19. https://mirzoyanvram.wordpress.com/2018/10/20/%d1%81%d0%b0%d0%bc%d0%b0%d1%8f-%d1%83%d0%bc%d0%bd%d0%b0%d1%8f-%d0%b2%d0%b5%d1%89%d1%8c/
  20. https://mirzoyanvram.wordpress.com/2018/10/16/%d0%b2%d0%be%d0%bb%d1%88%d0%b5%d0%b1%d0%bd%d1%8b%d0%b5-%d1%81%d0%bb%d0%be%d0%b2%d0%b0/
  21. https://mirzoyanvram.wordpress.com/2018/10/14/%d1%80%d1%83%d1%81%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d1%8f%d0%b7%d1%8b%d0%ba-15-19-10-2018/
  22. https://mirzoyanvram.wordpress.com/2018/09/23/%d0%ba%d0%b5%d0%bd%d0%b3%d1%83%d1%80%d1%83/
  23. https://mirzoyanvram.wordpress.com/2018/09/22/%d0%b6%d0%b8%d1%80%d0%b0%d1%84/
  24. https://mirzoyanvram.wordpress.com/2018/09/09/%d0%bc%d0%be%d0%b5-%d1%8d%d0%ba%d0%b7%d0%be%d1%82%d0%b8%d1%87%d0%b5%d1%81%d0%ba%d0%be%d0%b5-%d0%b6%d0%b8%d0%b2%d0%be%d1%82%d0%bd%d0%be%d0%b5/

 

Posted in Մայրենի

Եզոպոսի առակներից

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագվորները արձակում իրենց անարթար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

 

Առաջադրանքներ՝

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

թագվորները

անարդար

մարդիկ

աշխարհի

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Ամենա վատ բանը:

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

1. Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
2. Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

հայերն

թագվորները

մտքերը

արտահայտություններով

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց , որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորտություն դեպի Էրեբունի

Untitled.png

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

 

 

Ուրարտուի թագավոր Արգիշտի I֊ի կողմից կառուցված Էրեբունի ամրոցի մասին կառուցման արձանագրություն

Urartian Tablet03.jpg

Հայտնաբերվել է 1950 թվականինԹարգմանություն՝ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի».

Էրեբունի համայնք

Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարիթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան: Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը: Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցը, Սասունցի Դավիթ փողոցը, Ազատամարտիկների փողցը, Իվան Այվազովսկու փողոցը, Դավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։ Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով: Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում:

download

 

Վանի թագավորություն

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թ.-ին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թ.-ին իր երկու եղբայրները իրենց հորը՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը): Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում : Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին: Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»: Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք: Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը:

 

Վարդավառի լիճ

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։

Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքի, որը անվանափոխվեց Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)։

 

Posted in Բնագիտություն

Ապարներ և օգտակար հանածոներ

Մետաղային օգտակար հանածոները ձուլում Են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից էերկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց,Ավագ դպրոց,Գերմաներենի մասնագետ-դասավանդող

Գայանե Սարգսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջ, Միջին դպրոց

Էմիլի Ներսեսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, երրորդ դասարան

Մկրտիչ Համբարձումյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր,Ավագ դպրոց, 9.1 դասարան

Գոհար Բալջյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց

Լիանա Ասատրյան TEFL Blog

Մխիթար ՍԵբաստացի Կրթահամալիր

Շուշան Ալեքսանյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դիանա Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

☾Էմմա Միրզոյան☽

✩Մխիթար Սեբաստացի կրթահամալիր` ավագ դպրոց, 10-5 դասարան✩

⚠ Միրզոյան Վռամ ⚠

🐾Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 8-4 դասարան🐾

Discover WordPress

A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.

The Atavist Magazine

🐾Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 8-4 դասարան🐾

Longreads

Longreads : The best longform stories on the web

WordPress.com News

The latest news on WordPress.com and the WordPress community.

Design a site like this with WordPress.com
Get started