Posted in Անհատական ուսումնական պլան

ՈՒսումնական պլանը 6-րդ դասարան

Իմ անհատական ուսումնական պլանը 6-րդ դասարան

Սովորող  Վռամ Միրզոյան

Մայերնի – տնային ընտրել եմ

Մաթեմատիկա – տնային ընտրել եմ

Ռուսերեն- տնային ընտրել եմ

Անգլերեն-տնային ընտրել եմ

Բնագիտություն – տնային ընտրել եմ

Պատմություն – տնային ընտրել եմ

Արվեստ- տնային ընտրել եմ

Տեխնոլոգիա – չեմ ընտրել

Մարմնամարզություն – Սուսերամարտի

Ընրովի գործունեույթուն- աստղագետ

Երկարօրյա –մնում եմ

Տրանսպորտ- օգտվում եմ

Լրացուցիչ պարապմունք – անգլերեն դպրոցից դուրս , ֆոտտբոլ դպրոցում

Posted in Մայրենի, Մարմնակրթություն

Արամի նախագիծը

Ֆուտբոլի առաջին միասնական կանոնները ձևավորվել են մասնավոր դպրոցներում, ինչպես նաև Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների թիմերում։ Ֆուտբոլային կանոնների լավացման առաջին փորձը եղել է 1846 թվականին, երբ հրապարակվեց «Քեմբրիջյան կանոնները», որն արժանացել է շատ ակումբների հավանությանը։ Ներկայիս Ֆուտբոլային ասոցիացիան հիմնված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի վրա, որը ձևավորվել է 1863 թվականին Անգլիայում գնդակով խաղերի բազմաթիվ ձևերի ստանդարտացման ջանքերի շնորհիվ։ Դա հնարավորություն տվեց, որ ակումբների հանդիպումներն ընթանան առանց վեճերի և կռիվների։ Ասոցիացիայի հինգերորդ հանդիպումից հետո ռեգբիի և ֆուտբոլի կանոնների միջև բախում է տեղի ունեցել։ Այն ժամանակ ֆուտբոլային ակումբները անկախ էին և կանոնները հաստատվում էին խաղը սկսելուց առաջ ընդհանուր համաձայնության գալով։Ֆուտբոլն օլիմպիական մարզաձև է դարձել 1900 թվականի երկրորդ ամառային Օլիմպիական խաղերից հետո:

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին ...

Posted in Մայրենի

Մկրտիչի նախագիծը

Կենդանիների պաշտպանության համաշխարհային  օրը նշել որոշվել էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։

Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում, և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն աշխարհի 66 երկրում։