Posted in Հայրենագիտություն, Հետաքրքիր նյութեր, Ճամփորդություններ, Ամառային հանգիստ 2019

Ալավերդիում

Վերջին վեց օրերը Ալավերդիում :

Օր առաջին :  viber_image_2019-09-01_22Մենք գնացինք Միկոյան եղբայրների տուն թանգարան , նրանք ծնվել և մեծացել են  հասարակ ընտանիքում , նրանց ծնողները անգրագետ են եղել , նրանք նույնիսկ գրել  չեն իմացել : Նրանցից Արտեն Միկոյանը Միգ կործանիչների հեղինակն է, որը շատ կարևոր դեր է ունեցել և ունի ռազմական գործեղություններւմ: Մյուսը՝ Անաստաս Միկոյանը, Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ է եղել :

Հետո գնացինք Սանահին  Վանական Համալիր ,այն տասերորդ դարում է կառուցվել :Բացի եկեղեցուց նա եղել է շատ կարև ուսումնական կենտրոն , այնտեղ դասավանդել է Գրիգոր  Պահլավունին:

Օր երկրորդ:      Հաղպատ

Զառնի-Պառնի

 

Օր երրորդ:    Աղթալաի Վանք և բերդ

Սուրբ Երորդություն եկեղեցի

Օր չորրորդ:      Արդվինի Վանք

Եկեղեցու բակում թաղված է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը:

Օձի պորտ       Բուժիչ բնական աղբյուր Արդվի գյուղի մոտ:

Ըստ ավանդություն` գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ պապանձվում է: Մի օր գյուղացի մի կին սափորն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է: Ճգնավորը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին փնտրելու իր աշակերտներին: Հրաշագործը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է:

viber_image_2019-09-01_23-31-12-

Սուրբ Նշան , Օձուն

Օր հինգերորդ: 

Գնացինք Դսեղ ՝ Հովհաննես Թումանյանի հայրական տուն թաանգարան: Այնտեղ մենք տեսանք  սենյակը որտղ  Հովհաննես Թումանյանի ընտանիքը քնել է ,կերել է:Տան բակում կար հուշարձան , որտեղ թաղված էր  Հովհաննես Թումանյանի սիրտը: viber_image_2019-09-01_22-42Այնտեղից բարձրացանք Ծովեր կոչվող լիճը, որը շատ փոքր էր ,բայց շատ գեղեցիկ :

Օր վեցերորդ :viber_image_2019-09-01_23-50-53_

Երևան վերադառնալուց առաջ այցելեցինք  Ստեփանավանի դենդրոպարկ : Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Այնտեղ մենք տեսանք կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։

Posted in Հետաքրքիր նյութեր

Հեռախոսի գյուտը

Հեռախոսը Էլեկտրամագնիսական ազդանշանների միջոցով մեծ հեռավորությունների վրա ձայնը փոխանցող և ընդունող սարք է։

Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838թ.-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցություններ:

 

Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875թ.-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել: Այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համար միացնող առաջին հեռախոսակայանը գործարկվել է 1878թ.-ին:
Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956թ.-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962թ.-ին արձակվեց կապի առաջին «Թելսթար» արբանյակը:
1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հագեցած են տեխնոլոգիական արդիական լուծումներով: