Posted in Պատմություն

Արտաշես Առաջինին,Արտավազդ Երկրորդ,Տիգրան Մեծ

1. Նկարագրել Արտաշես Առաջինին: Հողատարածքների հետ կապված ի՞նչ կարևոր փոփոխություն արեց նա:

Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։
Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։

2. Ո՞վ է եղել Տիգրան Մեծը: Ի՞նչ քայլերի շնորհիվ է դարձել հայոց պատմության ամենահայտնի արքաներից մեկը:

Տիգրան Բ Արտաշեսյանը կամ Տիգրան Մեծը Արտաշեսյանների տոհմի ամենահայտնի թագավորն է։ Կառավարել է մ․ թ․ ա․ 95 թվականից մինչև մ․ թ․ ա․ 55 թվականը։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը կոչվում էր «Ծովից ծով» Հայաստա։ Տիգրանն այնքան է հզորացնում Հայաստանը, որ հարևան պետությունները հպատակվում են նրան։ Տիգրան Մեծը ստանձնել է «Արքայից արքա» տիտղոսը։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։

3 .Որպես արքա ինչպիսի՞ առանձնահատկություններ ուներ Արտավազդ Երկրորդը: Ինչպիսի՞ ավարտ ունեցավ նրա կյանքը

Արտավազդը կառավարել է Ք․ ա․ 55-31 թթ, եղել է հզոր կայացած Հայքի թագավոր, բայց ժամանակի ընթացքում թուլանում են Հայաստանի դիրքերը և արդյունքում հանուն հայրենիքի պաշտպանության Արտավազդը զոհում է իր կյանքը։ Արտավազդը որպես արքա, ըստ օտար պատմիչների, եղել է ազդեցիկ արքա, սակայն նա այնքան էլ հաջող արշավանքներ չի վարել։Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Posted in Պատմություն

Վանի թագավորություն

  1. Նկարագրել Վանի թագավորությունը։
    Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։
    Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին,որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։
  2. Թվել վանի թագավորության ամենահայտնի թագավորներին։ Բանավոր ներկայացնել նրանցից մի քանիսին։
Արքայի անունըԱնվան տարբերակներըՀոր անունըԹագավորության տարիներՄանրամասներ
ԱրամեԱրամ, Արամու, Արամա859-843Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Լուտիպրիմոտ 844-834
Սարդուրի ԱՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԼուտիպրի արքայի որդին835-825Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
ԻշպուինիԻշվուին, ԻսպոուինՍարդուրի Ա արքայի որդին825-810Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
ՄենուաՄինուաԻշպուինի արքայի որդին810  —  786Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի ԱԱրգիստՄենուա արքայի որդին786  —  764Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի ԲՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԱրգիշտի Ա արքայի որդին764  —  735Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա ԱՌուշա, Ուրսա, ՎեդիպրիՍարդուրի Բ արքայի որդին735-710-ական
Արգիշտի ԲԱրգիստՌուսա Ա արքայի որդին710-ական-685
Ռուսա ԲՌուշա, ՈւրսաԱրգիշտի Բ արքայի որդին685-645
Սարդուրի ԳՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՌուսա Բ արքայի որդինմոտ. 643  
Սարդուրի ԴՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՍարդուրի Գ արքայի որդինմոտ. 625  —  620
ԷրիմենաԱրամանմոտ. 620  —  605
Ռուսա ԳՌուշա, ՈւրսաԷրիմենա թագուհու որդինմոտ. 605  —  595
Ռուսա ԴՌուշա, ՈւրսաՌուսա Գ արքայի որդինմոտ. 595  —  585


3.Վանում իշխող արքայատոհմից հետո ովքե՞ր եկան իշխանության։
Վանում իշխող արքայատոհմից հետո մ․թ․ա․ 570 թ․ իշխանության եկան Երվանդունիները:

Posted in Պատմություն

Հայկական լեռնաշխարհ

Թվել Հայկական լեռնաշխարհի երեք ամենամմեծ լճերը։ Բլոգում տեղադրել երեք լճերի նկարը միասին (քարտեզի սքրինշոթ)։
Սևանա, Վանա, Ուրմիա:

Հայկական լեռնաշխարհ - Армянское нагорье - The Armenian Highland: Սա  Պատմական Հայաստան է Это Историческая Армения This is historic Armenia



Թվել Հայկական լեռնաշխարհի գետերը։

ԳետԹափվում էԵրկարությունը(կմ)Ջրհավաք ավազանի մակերեսը(հզ․ կմ²)Տարեկան միջինծաԽսը (մ³/վ)
Եփրատ (Արածանուակունքից)3065673,00840,0
ՏիգրիսԵփրատ1900375,001240,0
ԿուրԿասպից ծով1364188,00575,0
ԱրաքսԿուր1072102,00286,0



Թվել հայկակակն լեռնաշխարհի գագաթները։

ԼեռնագագաթԲարձրությունը (մ)
Մասիս5165
Սիփան4434
Ջիլո4168


Posted in Պատմություն

Համաշխարհային կրոններ

1․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում  հեթանոսությունը։
Բազմաստվածություն

2․ Թվել քրիստոնեական կրոնի պատվիրանները։

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար ։

2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես ։
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
5.Պատվիր քո հորն ու մորը ։
6.Մի սպանիր ։
7.Մի շնանար :
8.Մի գողանար:
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր :
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: 


3․ Թվել 10 փաստ, որոնք բնորոշ են բուդդայական կրոնին։

1.Մարդիկ սխալմամբ կարծում են, թե բուդդիստները ընկալում են Բուդդային որպես աստված և երկրպագում են նրան: Իրականում Բուդդան հավատացյալների կողմից ընկալվում է իբրև ուսուցիչ, որը հիմնադրել է նիրվանային հասնելու փիլիսոփայությունը: Բուդդիզմը առհասարակ բացառում է աստծո :

2.Թյուր կարծիք կա այն մասին, թե բոլոր բուդդիստները բուսակեր են: իրականում բուդդիստներից շատ քչերն են հետևում նման սննդակարգին: Բուդդան նույնպես չէր արգելում մսի կիրառությունը: Բուդդիզմի վերաբերմունքը սննդի հանդեպ հետևյալն է. հարկավոր է ուտել այն, ինչը կենսականորեն անհրաժեշտ է և եթե դուք լեռնային գոտու բնակիչ եք ուր բուսական սնունդ աճեցնելը բարդ է, կարող եք և միս ուտել:

3.Սվաստիկայի սիմվոլը, որը համարվում է ֆաշիստական, բուդդիստների համար սրբություն է: Այն խորհրդանշում է արևը, շարժումն ու կյանքը:

4.Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը: Մի շարք բուդդիստներ պնդում են, որ եթե մի օր գիտությունը կարողանա ամբողջությամբ հերքել հավատքը, նրանք հաշվի կնստեն նոր բացահայտումների հետ:

5.Բուդդիզմն իր մեծ ազդեցությունն է թողել արևմտյան արվեստի վրա: Բուդդիստական մոտիվներ հաճախ կարելի է նկատել Ջորջ Լուկասի ֆիլմերում, հայտնի «Մատրիցա» կինոնկարում: Ինչպես նաև գաղտնիք չէ, թե որքան էր հետաքրքրված բուդդիզմով Սթիվ Ջոբսը:

6.Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է:

7.Բուդդիզմի մեջ ամենակարևորը բացահայտման սեփական պրակտիկան է: Բուդդան արգելում էր աշակերտներին հավատալ անգամ հենց իրեն. մարդը պիտի բացահայտի ճշմարտությունն ինքնուրույն:

8.Հայտնի դերասան Ռիչարդ Գիրը բուդդիզմն ընդունել է 20 տարեկան հասակում: Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թյորները բուդդիստ է արդեն ավելի քան 30 տարի:

9. Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:

10. Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ. Եթե նկատեցիք այստեղ որևէ բան չի ասվում «ուրիշ աստվածներին չհավատալու մասին»:


4․ Ներկայացնել մահմեդական կրոնի առաջացման պատմությունը։

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների:  Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: 

Posted in Պատմություն

Համաշխարհային կրոններ․ մահմեդականություն Երկրորդ պարապմունք

Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները: 622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ: Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է: 

Posted in Պատմություն

Համաշխարհային կրոններ․ մահմեդականություն Առաջին պարապմունք

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: 

Posted in Պատմություն

Շարժական և անշարժ տոներ

Տոները ժամանակային առումով բաժանվում են երկու մասի՝ շարժական և անշարժ: Անշարժ տոներն իրենց կայուն օրն ունեն օրացույցում, իսկ շարժական տոները, կախված Զատկի տոնից, տեղափոխվում են ետ ու առաջ: Այսպես՝ տերունի տոներից անշարժ են՝ Ավետումը, Սուրբ Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը և այլն: Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը՝ 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, Աստվածածնի վերափոխման տոնն է: Այն միշտ կիրակի ենք տոնում, քանի որ տոնախմբում ենք ոչ թե սուրբ Կույսի ննջման օրը, որը եղավ օգոստոսի 15-ին, այլ՝ վերափոխման, որը կիրակի օրը եղավ:

Իսկ շարժական են՝ Առաջավորաց բարեկենդանը, Բուն բարեկենդանը, Զատիկը, Համբարձումը, Հոգեգալուստը և Վարդավառը: Նշված շարժական տոները տեղափոխվում են Ծննդյան տոնի նկատմամբ, սակայն անշարժ են Զատկի տոնի նկատմամբ, և որոշելով տվյալ տարում Զատկի տոնի օրը՝ որոշում ենք նաև Զատկին համընթաց տեղափոխվող տոների օրերը:

Posted in Պատմություն

Սբ. Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
 

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
 

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
 

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Posted in Պատմություն

Բուդայականություն

   Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդխարտխա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա`   Լուսավորիչ: Շակյաների ցեղի թագավորի որդի Սիդխարտխա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ: Համաձայն առասպելների`   թագավորը որդու մասին Աիտա Դևալի կողմից արված մարգարեությունից պաշտպանելու համար միակ ժառանգին շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի: Բայց Գաուտամային հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում. Հիվանդի, ծեր մարդու և թաղման ծիսակատարության: Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ:  Ցնցված իր բացահայտումներից`   ապագա Բուդդան ընդունում է որոշում փնտրել այդ ելքը: Նա փախչում է պալատից և 29 տարեկան հասակում միանում թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անցկացնում է 6 տարի:  Բուդդան շատ արագ սովորում է յոգայի ինքնասահմանափակման մի շարք հնարքներ և հեշտությամբ մտնում էր յոգի ամենաբարդ իրավիճակների մեջ: Սակայն նրան մի միտք էր տանջում, որ այդ ճանապարհով նա ճշմարտությանը չի հասնի: Հերթական անգամ անհաջող փորձերից հետո ճգնավոր Գաուտաման գալիս է այն համոզման, որ պետք է այլ ճանապարհ գտնել: Նստած բո ծառի տակ`   Գաուտաման մշտապես և անշարժ նայում էր արևելք, նրա միտքը միայն մի նպատակի էր ուղղված. տեղից չշարժվել մինչև գերագույն և բացարձակ գիտելիքների չհասնի: Այդպես ծառի տակ նա անցկացրեց 7 շաբաթ: Մի անգամ, երբ նա ծառի տակ խորասուզվել էր մտքերի մեջ, նա բուդդայի իրավիճակ է ապրում: Գաուտաման տիրապետեց նրան, ինչ փնտրում էր: Դրանից հետո սկսվում է նրա քրոզչական գործունեության շրջանը: Բուդդայի աշակերտների թիվը անընդհատ աճում էր: Նրանք միանում են բուդդայական համայնքներին`   սանգխաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր: Բոլոր ուղություններով ուղարկվեցին առաքյալներ, որոնք պետք է տարածեին նոր ուսմունքը: Բրահմայականներն էլ էին դիմում բուդդիզմին: Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտները: 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանային`   բացարձակ ազատության: Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով: Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի բոլոր մասերն էլ անցողիկ են, անհողդողդ կերպով պայքարեք ձեր ազատության համար»: Ասում են, որ նա մահացավ 80 տարեկան հասակում: Բուդդիզմի հիմք են հանդիսանում 4 ճշմարտություն. 1. գոյություն ունի տառապանք (դուխկխա) 2. դրան ունի պատճառ 3. այն կարելի է դադարեցնել 4. դրան հասնելու ճանապարհ գոյություն ունի Այսպիսով`   Բուդդիզմի հիմքը հանդիսանում է տառապանքի իսկությունը: Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք:

Posted in Պատմություն

Ինքնուրույն աշխատանք բլոգներում․ թվել հեթանոս հայ աստվածներին։ Ներկայացնել 10 միքտ, որոնք նկարագրում են հեթանոսական կրոնը

Հայերեն անվանումըՀունարեն անվանումը
Արամազդ – Հայր աստվածԶևս
Անահիտ – բնության , պտղաբերության աստվածՀերա
Միհր –  լույսի, մաքրության աստվածՀելիոս կամ Հեփեստոս
Վահագն – ռազմի , քաջության, հաղթանակի և ամպրոպի աստված Հերակլես կամ Արես
Տիր – դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածԱպոլոն կամ Հերմես
Աստղիկ – ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհիԱփրոդիտե
Նանե – իմաստության և ողջախոհության դիցուհիԱթենաս
Սպանդարամետ – Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհըՀադես

1.Բազմաստվածություն
2.Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմական բնորոշիչները:
3.Ըստ հեթանոսության կրակի հետ է կապված Տրնդեզի տոնը։