Posted in . Հասարակագիտություն 8

Պատասխանատվությունը

Պատասխանատվությունը հասկացություն է, որը նշանակում է սեփական գործողությունների համար պատասխանատու լինելու, իր որոշումների և գործողությունների հետևանքները ընդունելու պարտավորություն։ Դա ենթադրում է սեփական պարտականությունների գիտակցում և պատրաստակամություն՝ պատասխանելու դրանց փոխարեն իր, այլ մարդկանց և ամբողջ հասարակության առաջ:

Պատասխանատվությունը դրսևորվում է կյանքի տարբեր ոլորտներում՝ անձնական հարաբերություններում, աշխատանքում, սովորում, քաղաքացիական մասնակցություն և այլն։ Սա ներառում է կանոնների և օրենքների պահպանում, այլ մարդկանց իրավունքների և շահերի հարգում, շրջակա միջավայրի և հասարակության հանդեպ հոգատարություն։

Պատասխանատվությունն էական նշանակություն ունի հասարակության արդար և կայուն գործունեության համար։ Այն խթանում է վստահությունը, էթիկան և ստեղծագործությունը: Մարդիկ, գիտակցելով իրենց պատասխանատվությունը, ավելի հակված են ողջամիտ որոշումներ կայացնելու, վարքագծի նորմերի պահպանմանն ու հասարակական կյանքին մասնակցելուն։

Միաժամանակ պատասխանատվության չկատարումը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Դա կարող է հանգեցնել կոնֆլիկտների, կանոնների խախտման, այլ մարդկանց շահերին վնասելու և շրջակա միջավայրին վնասելու։ Անպատասխանատու պահվածքը կարող է խաթարել վստահությունը, ստեղծել թշնամական միջավայր և խոչընդոտել զարգացմանը:

Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքների և դրանց հետևանքների համար: Դա պահանջում է ինքնատիրապետում, բարոյական սկզբունքներ և ձեր սխալների համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն: Պատասխանատվությունը անհատի զարգացման և արդար հասարակության ձևավորման անբաժանելի մասն է:

Posted in . Հասարակագիտություն 8

Կոռուպցիան

Կոռուպցիան իշխանության չարաշահումն է, սովորաբար անձնական շահի, օրենքի և էթիկական չափանիշների խախտում: Այն դրսևորվում է հասարակության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական ​​կառավարման, քաղաքականության, բիզնեսի, իրավապահ մարմիններում և այլ ինստիտուտներում։

Կոռուպցիան կարող է ունենալ տարբեր ձևեր, այդ թվում՝ կաշառակերություն, կաշառակերություն, ռեսուրսների չարաշահում, իշխանության չարաշահում, խարդախություն և այլ անօրինական գործողություններ: Այն խաթարում է պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունը, խախտում արդարության սկզբունքները, խեղաթյուրում է մրցակցությունը և ստեղծում տնտեսական և սոցիալական զարգացման համար անբարենպաստ միջավայր։

Կոռուպցիան բացասական հետևանքներ է ունենում հասարակության համար. Այն հանգեցնում է անհավասարության, նվազեցնում է հանրային ծառայությունների որակը (օրինակ՝ առողջապահությունը և կրթությունը), սահմանափակում է ներդրումներն ու տնտեսական աճը և խրախուսում կազմակերպված հանցավորության տարածումը։

Կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության համար կարևոր խնդիր է. Սա պահանջում է օրենսդրության ուժեղացում, արդյունավետ արդարադատության համակարգ, անկախ հակակոռուպցիոն մարմիններ և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացում: Կարևոր գործոններ են նաև պետական ​​կառավարման, բիզնեսի և հասարակական կազմակերպությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարը երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է ողջ հասարակության մասնակցությունը և պետության, բիզնեսի և քաղաքացիների համատեղ ջանքերը՝ ստեղծելու ազնիվ և արդար համակարգ, որտեղ կոռուպցիան նվազագույն կլինի։

Posted in . Հասարակագիտություն 8

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

  • Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ

    Երբ մադիկ շատ են իրար մոտ գտնվում օրինակ նույն դասարանից են կամ նուն աշխատանքից
  • Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն
    Համակեցությունը այն է որ դու այդ մարդու հետ կարողանում ես հաշտ ապրել
    Համագործակցությունը դա իրար օգնելն է։
    Հաղորդակցությունը դա շփումն է մարդկանց միչև
  • Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար
    Պետք է լսել բոլոր տարբերաակները և ստեղծել մի այնպիսին որ դուր կգա բոլորին։
Posted in . Հասարակագիտություն 8

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

    Արժեք ասելով ես հասկանում եմ ինչ որ բանի գին դա կլինի խանութի ապրանք թե ընկերություն։
  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

    Ընտանիք
    աշխատասիրություն
    աշխատանք
    ընկերներ
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

    Այո, որովհետև դու պետք է իմանաս այդ արժեքի մասին, որ կարողանաս գնահատել այն։
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:


    Հայրենասիրությունը
    Հայոց բանակը
    Հայրենիքը
    Պետական խորհրդանիշները
    Պետականության անկախությունը
    Հայրենիքի ազատությունը և անկախությունը
    Ընտանիքը
    Ծնողները
    ընկերներ
Posted in . Հասարակագիտություն 8

Մարդու պահանջմունքները

Ամեն մարդ ունի պահանջմունքներ, առանց նրանց հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Դրանք են՝ ջուրը, սնունդը, ու քունը: բոլոր մարդդկանց պետք են դրանք ։ Երբ մարդե երեխա է նա ունի ուրիշ պահանջմունք քան մեծահասակը։ Կան շատ կարևոր և անկարեվոր պահաջմունքներ որոնք կազմում են մի պահանջմունքների բուրգ

Posted in . Հասարակագիտություն 8

Ազատություն

Իմ կարծիքով ազատությունը դա երբ քեզ ոչ ոք չի կառավարում , դու ես որոշում թե ինչ անես և ոնց ապրես։

Ազատության տեսակները

1- Կարծիքի ազատություն
2- Խոսքի ազատություն
3- Ընտրության ազատություն
4- Միավորման ազատություն
5- Կրոնի ազատություն
6- Երկրպագության ազատություն
7- Կրթական ազատություն


«Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյան



Առաջին նկարը արվել է Լաչինի ազատագրման օրը՝ 1992թ-ի մայիսի 18-ին: 

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։ Խանդոյանը հենց պատերազմի տարիներին մկրտվում է «Միայնակ Գայլ» անունով: Արցախյան պատերազմին մասնակցել են նաև նրա եղբայրներից երեքը՝ Արարատը, Արթուրն ու Հունանը։
Նա արժանացել է բազում մարտական մեդալների՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն։

Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից։ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, Եռաբլուր պանթեոնում։

Posted in . Հասարակագիտություն 8

Մարդ և հասարակություն նախագիծը

Իմ կարծիքով ցանկացած մարդ տարբերվում է մյուսներից: Ամեն մարդն ունի իրեն բնորոշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու և զարգանալու։ Ցանկացած մարդ մանկուց ունի իրեն հատուկ խառնվածք, որը սովորաբար չի փոխվում կյանքի ընդացքում։ Մարդիկ տարբերվում են իրենց խառնվածքներով ՝ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ ։

Posted in . Հասարակագիտություն 8

Մարդ և հասարակություն

Մարդն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցույուն։ Երկիր մոլորակի վրա մարդը միակ կենդանին է բաց ծրագրով։ Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։ Այդ հատկությունը նրա մոտ կարող է զարգանալ ու դրսևորվել միայն համապատասխան հասարակական միջավայրում։ Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Նա միակ արարածն է եղել, որ որսից առաջ պարտադիր կատարել է որոշակի ծիսակատարություններ։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Մարդիկ ապրում են համատեղ՝ իրենց ազգին, ժողովրդին մշակույթի և քաղաքական համակարգի ոլորտում, բայց բոլորն էլ տարբերվում են միմյանցից։ Անգամ ընտանիքում են երեխաները տարբերվում իրարից։ Դա պայմանավորված է գենոտիպում ամրակայված խառնվածքով, բնավորության գծերով, ընկալունակությամբ, հոգեկան հերտվածքով։ Մարդու վրա ուրույն ազդեցություն է թողնում մանկության փորձը։ Մայրական սիրո, գուրգուրանք ստացած և դրանից զրկված անձանց վստահությունը, հմտությունը, ցանկացածին ձգտելու և դրան հասնելու համոզվածությունը նույնը չեն կարող լինել։ Ամեն մարդ ունի մի քանի դեմք։ Նա իր ընտանիքում, ուրիշների միջավայրում, պաշտոնական անձանց հետ շփվելիս միատեսակ վարքագիծ չի դրսևորի, սակայն ոչ բոլոր դեպքերում։ 3-4 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է սեփական եսի ըմբռնում, որը բոլոր իրավիճակներում միատեսակ չի դրսևորվում։ Ընտանիքում, հասարակական միջավայրում, կրթական, մշակույթի օջախներում երևում է նրա եսի այսբերգի միայն գագաթը, իսկ ձգտումների, ցանկությունների, երազանքների աշխարհը խորասուզված է նրա հոգու օվկիանում։ 


Առանձնացրել է մարդու խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ խառնվածքները։

Խոլերիկը ներվային, շուտ բռնկվող ամենինչի նկատմամբ սուր ապրումներ դրսևորող մարդն է։

Մելանխոլիկը միշտ տխուր է մռայլ։ Նրան թվում է, թե բոլորն իր նկատմամբ անարդարացի են վարվում։

Ֆլեգմատիկն ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։

Սանգվինիկը հոգեպես հավասարակշռված անձ է։ Նրա մոտ թախիծը և ուրախությունը գրեթե հավասարակշռված են։

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: