Posted in Հայրենագիտություն

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառագաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  ՈՒրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: ՈՒրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, նրանց գլխավոր աստվածը՝ Խալդի աստվածն էր:

10726515_10205153843749949_747844468_n

Posted in Մայրենի, Իմ գրադարանը

Ղ․ Աղայանի «Երկու այծ» 

Կարդա՛ և պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Երկու այծ» գործը։

Երկու այծ
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
– Դու ետ գնա, որ ես անց կենամ, – ասաց մեկը:
– Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը:
– Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
– Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Առաջադրանք՝

1.Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին. ի՞նչ սովորեցիր:
Ես հասկացա որ չի կարելի կամակոր լինել , պետք է զիճել իրար:

2.Գրի՛ր նախածանցավոր 5 բառ․ գունավորի՛ր արմատն ու ածանցը։

Անտուն , դժբախտ , դժգոհ , կգնամ , չգիտեմ

Posted in Հայրենագիտություն

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

amanor1-sarian1.jpg

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:

Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն: Նրանք գտնում էին, որ այս գործում շատ կարևոր է միջամտությունը: Օրերից մի օր հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները: Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և ելքը գտնելու: Նրանք որոշեցին՝… մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին: Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. այդ ժամանակ նա ճանապարհորդում էր երկնային հեռաստաններում: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրությոսն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են:

Posted in Մայրենի, Իմ գրադարանը

Թեսթ 1 Ջանի Ռոդարի ,,Տարօրինակ Հարցեր,,

Ջանի Ռոդարի

Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. 1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

—ամբողջ , անգամ , երբեք , դարձավ—

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:

ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով

դ/բոլորին հակառակ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ – լավ

սովորական – անսովոր

պարզ  – բարդ

երկար – կարճ

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը —————————————

բ/ հարցերին —————————————

գ/ դարակները —————————————

դ/ խրճիթ —————————————

  1. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Մարդիկ————

դանակ  ———————

զանազան——————

սովորական——————

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:

ենթակա —ստվերը——ամպերը——նամականիշներ———

ստորոգյալ ——ունի———չեն գրում———չեն խմում——

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի

բ/ամբողջ կյանքում

գ/ամբողջ տարին

դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.

Մի փոքրիկ պապիկ,

հագին հազար շապիկ:

——Կաղամբ——

  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Տղան շատ հետաքրքրասեր էր և հակառակ  ինչուիկ :

  1. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար

բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր

գ/տղան հակառակ ինչուիկ էր

դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Նա գնաց մի սարի վրա ապրելու:

  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչո՞վ էր զբաղվում տղան սարում:  Նա հարցեր էր հորինում և դրանք գրում էր տետրում:

Ի՞նչն էր պատճառը, որ նա չսովորեց ճիշտ հարցեր տալ:Որովհետև նա իր գուլպաները շրջերես էր հագնում:

Կա՞ր մեկը, որը կարողանում էր պատասխանել նրա հարցերին : Ոչ, ոք չէր կարողանում:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞  լիցքավորիջը համակարգիչ ունի:

Ինչու՞ շղթան պայուսակ ունի

Ինչու՞ մազը գլուխ ունի:

 

Posted in Մաթեմատիկա

Հետաքրքրաշարժ խնդիրներ

Բացիր ծածկագիրը

  • Օգտագործելով 1-ից 9 թվանշանները վերականգնել   տառաշղթան․
    Մ-Ե-Կ= Մ:Ե:Կ=1

6-3-2=6:3:2=1

  • Վ+Ե+Ց=Վ‧Ե‧Ց=6 տառաշղթայում տառերը փոխարինել համապատասխան թվանշաններով։

3+2+1=3‧2‧1=6

    • Վերականգնել  Գ։Ա=Ղ‧Տ=Ն+Ա=Գ=Ի+Ր-Ը

    8:1=2*4=7+1=8=5+9-6

    Գ=8

    Ա=1

    Ղ=2

    Տ=4
    Ն=7
    Ա=1
    Գ=8
    Ի=5
    Ր=9

    Ը=6

    Գտեք ?-ին փոխարինող թիվը․ այս առաջադրանքներում ցույց տուր օրինաչափությունը․

    գգգգ_page-0001

    1)(14+8)-(2+9)=11

    2)(15+4)-(3+3)=13

    3)(11+2)-(1+5)=7

    գգգգ_page-0002 — копия

    1(4+6):2=5

    2)(3+5):2=4

    3)(2+8):2=5

    գգգգ_page-0002

    (1+3)*2=8

    (1+4)*2=10

    (1+7)*2=16

Posted in Մաթեմատիկա

Կենգուրու 2017 թվականի խնդիրներ՝ 3-4-րդ դասարաններ

1.E

2.A

3.D

4.C

5.A   10+6=16   16+8=24   24-6=18    18+8=26      26-10=16

6.E   11-2=9      9+7=16

7.D

8.A

9.D

10.E

11.B         2*25 +2*10=70

12.C

13.D         13+19=32    32:6=5(2)      6-2=4

14.D

15.C

16.B          (0+6)*4-15+4=24-15+4=9+4=13

17.C            3+2=5

18.B         (340-110):2=230:2=115

19.A        5+15+5=25

20.D        11-9=2   9-3-1=5

21.B

22.D

23.C           50:4=12 (2)  12-3=9

24.  ?

Posted in Բնագիտություն

Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):

Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»:
Մարդու ազդեցությունը բնական միջավայրի վրա կտրուկ մեծացավ շուրջ 300 տարի առաջ, երբ մեծ թափով սկսեց զարգանալ արդյունաբե­րությունը: Արտադրության աստիճանաբար մեքենայացումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի մեծ քանակությամբ բնական հարստու­թյուններ վերցնել բնությունից:

Պատկերացնո՞ւմ ես, որ միայն վերջին 100 տարում մարդիկ երկրի ընդերքից արդյունահանել են այնքան օգտակար հանածո­ներ, որքան մինչ այդ՝ մարդկու­թյան ողջ պատմության ընթաց­քում: Ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել են նորերը, խոշոր արհեստական շի­նություններ՝ արհեստական ջրամբարներ, ցամաքային հաղորդակցության ուղիներ և այլն: Ընդհանուր առմամբ մարդն արդեն կառուցապատել է երկրագնդի այնքան մասը, որը գրեթե 150 անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության տարածքը:

Այժմ մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի վտանգավոր չափերի է հասել, որ բնությունը հաճախ ի վիճակի չի լինում ինքնուրույն վերականգնելու իրեն հասցված վնասները: Մարդու կողմից բնության աղտոտման անասելի չափերը արդեն վտանգում են ոչ միայն շատ բույսերի ու կենդանիների, այլ մեր իսկ առողջությունը, նույնիսկ գոյությունը:

Արդյունաբերական տարբեր ձեռնարկություններից արտանետված գազերի քանակը տարեցտարի շատանում է: Այդ գազերը, ինչպես ջերմոցում, «թաղանթի» պես ծածկել են երկրագնդի օդային ավազանը և չեն թողնում, որ Արեգակից ստացված ջերմությունը նորից վերա­դառնա տիեզերք: Ջերմության այդ ավելցուկի պատճառով բևեռային շրջաններում սկսել են հալչել հսկա սառցադաշտերը, որի հետևանքով, ըստ գիտնականների կանխատեսումների, մինչև 60մ կբարձրանա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը: Համաշխարհային օվկիանո­սի մակարդակի բարձրացման հետևանքով ջրով կծածկվեն ծովափնյա լայնարձակ հարթավայրերի հսկայական տարածքներ:
Մենք գիտենք, որ մար­դու և կենդանի օրգանիզմների համար կենսական նշանակու­թյուն ունեցող թթվածին գազը արտադրում են կանաչ բույսերրը: Մթնոլորտի թթվածին արտադրող հիմնական «ֆաբրիկաները» անտառներն են:

Տնտեսության կողմից փայտի պահանջարկը անընդհատ աճում է, դրա համար էլ անընդհատ աճում է նաև հատվող անտառների քանակը։ Մեզ հայտնի է, որ յուրաքանչյուր ծառի աճը տևում է տարիներ, իսկ այն կարելի է ոչնչացնել մեկ ակնթարթում: Անտառները վերականգնվում են առերի, թփերի աճի տեմպի արագությամբ, որը մի քանի անգամ զիջում է վերականգնման  արագությանը։
Երկրագնդի անտառների կրճատման հետևանքով Աֆրիկայի, Ասիայի անծայրածիր անապատները ընդարձակվում են, անդառնալիորեն ոչնչանում են անտառային արժեքավոր բուսատե­սակները, կենդանիների բնակության վայրերը և այլն:

Մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի չափերի է հասել, որ երկրագնդի բնական միջավայրի բոլոր խնդիրները հիմնավորապես լուծելու համար անհրաժեշտ է միավորել ողջ մարդկության, աշխարհի բոլոր երկրների ջանքերը:
Այդ է պատճառը, որ աշխարհի երկրները, իրար հետ համագործակցելով, իրակա­նացնում են բնապահպանական տարա­բնույթ միջոցառումներ՝

  • կրճատում են մթնոլորտ արտանետ­վող «ջերմոցային» գազերի քանակը,
  • վերականգնում կամ տնկում են նոր անտառներ,
  • կառուցում են գետերի, լճերի և այլ ջրավազանների ջրերը թունավոր նյու­թերից մաքրող կայաններ,
  • բույսերի, կենդանիների և բնական միջավայրի այլ բաղադրիչների պահ­պանության նպատակով հիմնում են բնության հատուկ պահպանվող տա­րածքներ՝ ազգային պարկեր, արգե­լոցներ և այլն

Ֆիլմից թարգմանում և դուրս ենք գրում շրջակա միջավայրի պահպանման կանոնները:

Ավելի հաճախ ցնցուղ ընդունիր քան , լոգանք։

Մաքրիր ատամներտ բաժակում հավաքված ջրով քան հոսող։

Ծաղիկները ջրիր ցնցուղով ոշթե հոսող ջրով։

Օգտագործիր հավաքած ջուր ոշթե հոսող։

Փականները լավ փակիր ջուրը խնայելու համար։

Անջատիր հեռուստացույցը , համակարգիչը և ռադիո եթե չես օքտագործում:

Անջատիր լույսը եթե դուրս ես գալիս սենյակից և մի միացրու ցերկը։

Քայլիր կամ օգտագործիր հեծանիվտ , սովորաբար այդպես ավելի անվտանգ է։

Մեքենաները և այլ տրանսպորտային միջոցները հանգեցնում են Օդի աղտոտման:

Վերամշակել թափոնները: Օգտագործեք աղբամանները:

Օգնիր ստեղծել պարարտանյութ օգտագործելով սնունդի մնացորդները։