Posted in Հայոց լեզու 7

Առաջադրանքներ 112-117

112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությանբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն: 

113. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով: 

«Քավության նոխազ» արտահայտությունը (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի սովորույթից (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթականությամբ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա «Քավության («ինչի՞,  քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ արարքների (ինչի՞, անել) համար:

  1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

Թումանյան

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

Գոյական թիվ

  1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

եզակի -Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, , նյութ, մշակույթ, , օրացույց

հոգնակի–մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, , դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ

  1. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր: +եր

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր: + ներ

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ: + ներ

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: + եր