Posted in Գրականություն

ՉԱՐԵՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից: Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Չարենցը շատ էր հարգում և սիրում Թումանյանին։ Նա նրան ընկալում էր որպես ուսուցիչ։ Չարենցը անկեղծ մաղթում էր Թումանյանին առողջացում և հույս ուներ նրան նորից տեսնել ոնց գրված է նամակում։

Posted in Գրականություն

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ

Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:

ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:

Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:

ՏՈՆԱԾԱՌ

Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում  թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:

—  Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.

—  Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:

Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:

—  Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:

   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ

Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:

—  Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:

—   Աբով,- ասացիր:

—    Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:

—     Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:

Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:

ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ

Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:

 տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:


Իմ կարծիքով Արփինե Չարենցը շատ բարի և սիրող մերդ էր, նա շատ էր սիրում իր հայրիկին։ Դա հասկացվում է ամբողջ հուշերի ընթացքում։ Ինձ շատ դուր եկավ վերջին մասը՝ նա շատ լավ և սիրուն նկարագրեց հայրիկի մահը։

Posted in Հանրահաշիվ 7

Գումարի խորանարդը

1) Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով.

ա) (a+b)3=a3+3a2b+3ab2+b3
բ) (a+4)3=a3+12a2+48a+64
գ) (2a+1)3=8a3+12a2+6a+1
դ)(2a+3b)3=8a3+36a2b+54ab2+27b3
ե) (x+3z)3=x3+9x2z+27xz2+27z3
զ) (2b+3)3=4b3+36b2+54b+27

2) Պարզեցրեք արտահայտությունը.

ա) (x+3)3-(x+2)3=x³+9x²+27x+27 – x³-6x²-12x-8=3x²+15x+19

բ) (x+1)3-(3+x)3=x³+3x²+3x+1 – 27-27x-9x²-x³ =-6x2-24x-26

3)Մի պարտեզում 5 անգամ շատ մոռի թուփ կա, քան մյուսում: Այն բանից հետո, երբ առաջին պարտեզից 28 թուփ տեղափոխեցին երկրորդ պարտեզ, երկու պարտեզներում մոռի թփերի քանակները հավասարվեցին: Առաջին պարտեզում քանի՞ մոռի թուփ ավելի կար, քան երկրորդ պարտեզում:
28*2=56

Լրացուցիչ(տանը)

5) Գրեք.

ա․ a+b
բ․(a+b)2
գ․ (a+b)3
դ․ a2+b2
ե․ a3+b3
զ․2ab
է․a3b
ը․a23b
թ․a3b2

6) Արտահայտությունը գրեք երկանդամի աստիճանի տեսքով.

ա․ a2+2ab+b2=(a+b)2
բ․a2-2ab+b2=(a-b)2
գ․ a3+3a2b+3ab2+b3=(a+b)3
դ․ a3+6a2b+12ab2+8b3=(a+2)3

7) Արտահայտությունը պարզեցրեք.

ա)(x+y)3-(x+2)3 = x³+3x²y+3xy²+y³ – x³-6x²-12x-8 = 3x²y+3xy²+y³-6x²-12x-8
բ)(x+2)3-(x+1)3 = x³+6x²+12x+8 – x³-3x²-3x-1 = 3x2+9x+7